«Слово пацана» սերիալը լավ եւ որակյալ ստեղծագործություն է, որը հաղթանակ է դարձել ռուսական կինոյի համար, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Պեւցովը։ Նրա կարծիքով՝ սերիալի հեղինակներին ուղղված մեղադրանքները, թե նրանք հերոսացնում են մանկական խուլիգանությունը, իրականությանը չեն համապատասխանում։ Ընդհակառակը, այն կարելի է օգտագործել երիտասարդ սերնդին կրթելու համար, կարծում է խորհրդարանականը։
«Այն լավ, որակյալ, ազնիվ ֆիլմ է, որտեղ գեղարվեստական լեզվով պատմվում է այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել ցանկացած փոքր կամ մեծ հանցագործություն։ Ես կարծում եմ, որ սա մեր կինոյի հաղթանակն է, եւ նման ֆիլմեր պետք է ավելի շատ լինեն»,-ասել է Պեւցովը։
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ծնողները, ովքեր ցանկանում են սերիալը ցուցադրել իրենց երեխաներին, պետք է բացատրեն նրանց, թե կոնկրետ ինչն են սխալ անում սերիալի հերոսները։ Գնահատելով ռուսական կինոյի ներկա վիճակը՝ Պեւցովը նշել է, որ այն աստիճանաբար նոր շունչ է ստանում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին