Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Կինը մեծ գումարներ է աշխատում կովերին բիկինիով կթելու շնորհիվ

22:33, 22 հունվարի

Հնարամիտ ֆերմերը մեծ գումարներ է վաստակում OnlyFans-ում` նկարահանելով, թե ինչպես է կթում կովերին, քշում տրակտորներ եւ մաքրում կեղտոտ գոմերը, եւ այս գործողություններն անում է բիկինիով: 29-ամյա Բրիթնի Վուդսը պնդում է, որ այժմ երեք անգամ ավելի շատ է վաստակում, քան նախկինում, երբ աշխատում էր լրիվ դրույքով եւ հագնված: «Այժմ ես կարող եմ աշխատել այնպես, ինչպես ինձ հարմար է»,-ասում է Նոր Զելանդիայի բնակիչը:

коров.jpg (85 KB)

Վուդսը թողել է համալսարանում իր ուսումը մեկ տասնամյակ առաջ եւ հույս ունի մի օր գնել իր սեփական ֆերման: «Ես ավարտել եմ միջնակարգ դպրոցը, ընդունվել համալսարան եւ սովորել բիզնես եւ մարքեթինգ բաժնում, բայց երկու տարի անց կորցրի հետաքրքրությունս եւ փոխարենը սկսեցի զբաղվել հողագործությամբ»,-պատմում նա:

Երեք տարի առաջ Վուդսը որոշեց ստեղծել OnlyFans հաշիվը՝ իմանալով, թե ինչ խելահեղ գումարներ են վաստակում բովանդակություն ստեղծողները կայքում: Գեղեցկուհին որոշեց իր սովորական ֆերմերային հանդերձանքը փոխարինել բաց հագուստով:

коров1.jpg (165 KB)

«Առաջին տարում գործերը բավականին դանդաղ էին ընթանում»,-ասում է Բրիթնին,-«Վերջին երկու տարիների ընթացքում ես քրտնաջան աշխատել եմ դրա վրա, եւ ինձ այլևս չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մյուսները, չնայած որ ինձ անընդհատ վիրավորում են դրա համար»,-խոստովանում է նա,-«Ինձ ասում էին, որ ես ինքս ինձ չեմ հարգում եւ հերթական մոդելն եմ, բայց ես իրականում թքած ունեմ այն ​​մարդկանց վրա, ովքեր ինձ չեն ճանաչում»:

коров2.jpg (194 KB)

Ատելության մեծ մասը գալիս է անծանոթ կանանցից: Միեւնույն ժամանակ, տղամարդ գործընկերները երբեք խնդիրներ չեն ունեցել ինտերնետում նրա «չարաճճիությունների պատճառով»: «Այս ոլորտում, անկասկած, տղամարդիկ գերակշռում են: Բոլոր ֆերմաներում, որտեղ աշխատել եմ, սովորոբար, միակ կինն եմ եղել»,-ասում է Վուդսը:

коров3.jpg (71 KB)

«Մարդիկ ասում են, որ չեն կարող ինձ հետ աշխատել, քանի որ ես չափազանց գլամուրային եմ, ինչի պատճառով չեն կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա: Բայց դա ճիշտ չէ, քանի որ ես անընդհատ աշխատում եմ տղամարդկանց հետ, եւ նրանք շատ հարգալից են»:

коров4.jpg (145 KB)

Այսպիսով, իր տղամարդ գործընկերների աջակցությամբ Վուդսը դեռ չի պատրաստվում հագնվել: «Ես մի քանի անգամ մտածել եմ OnlyFans-ը թողնելու եւ լրիվ դրույքով գյուղատնտեսությանը վերադառնալու մասին», - ասում է նա,-«Բայց ես ունեմ մի քանի ֆինանսական նպատակներ, որոնց ես ուզում եմ հասնել, եւ չեմ կարող դա անել միայն ֆերմայում աշխատելով»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել