Հնարամիտ ֆերմերը մեծ գումարներ է վաստակում OnlyFans-ում` նկարահանելով, թե ինչպես է կթում կովերին, քշում տրակտորներ եւ մաքրում կեղտոտ գոմերը, եւ այս գործողություններն անում է բիկինիով: 29-ամյա Բրիթնի Վուդսը պնդում է, որ այժմ երեք անգամ ավելի շատ է վաստակում, քան նախկինում, երբ աշխատում էր լրիվ դրույքով եւ հագնված: «Այժմ ես կարող եմ աշխատել այնպես, ինչպես ինձ հարմար է»,-ասում է Նոր Զելանդիայի բնակիչը:

Վուդսը թողել է համալսարանում իր ուսումը մեկ տասնամյակ առաջ եւ հույս ունի մի օր գնել իր սեփական ֆերման: «Ես ավարտել եմ միջնակարգ դպրոցը, ընդունվել համալսարան եւ սովորել բիզնես եւ մարքեթինգ բաժնում, բայց երկու տարի անց կորցրի հետաքրքրությունս եւ փոխարենը սկսեցի զբաղվել հողագործությամբ»,-պատմում նա:
Երեք տարի առաջ Վուդսը որոշեց ստեղծել OnlyFans հաշիվը՝ իմանալով, թե ինչ խելահեղ գումարներ են վաստակում բովանդակություն ստեղծողները կայքում: Գեղեցկուհին որոշեց իր սովորական ֆերմերային հանդերձանքը փոխարինել բաց հագուստով:

«Առաջին տարում գործերը բավականին դանդաղ էին ընթանում»,-ասում է Բրիթնին,-«Վերջին երկու տարիների ընթացքում ես քրտնաջան աշխատել եմ դրա վրա, եւ ինձ այլևս չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մյուսները, չնայած որ ինձ անընդհատ վիրավորում են դրա համար»,-խոստովանում է նա,-«Ինձ ասում էին, որ ես ինքս ինձ չեմ հարգում եւ հերթական մոդելն եմ, բայց ես իրականում թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր ինձ չեն ճանաչում»:

Ատելության մեծ մասը գալիս է անծանոթ կանանցից: Միեւնույն ժամանակ, տղամարդ գործընկերները երբեք խնդիրներ չեն ունեցել ինտերնետում նրա «չարաճճիությունների պատճառով»: «Այս ոլորտում, անկասկած, տղամարդիկ գերակշռում են: Բոլոր ֆերմաներում, որտեղ աշխատել եմ, սովորոբար, միակ կինն եմ եղել»,-ասում է Վուդսը:

«Մարդիկ ասում են, որ չեն կարող ինձ հետ աշխատել, քանի որ ես չափազանց գլամուրային եմ, ինչի պատճառով չեն կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա: Բայց դա ճիշտ չէ, քանի որ ես անընդհատ աշխատում եմ տղամարդկանց հետ, եւ նրանք շատ հարգալից են»:

Այսպիսով, իր տղամարդ գործընկերների աջակցությամբ Վուդսը դեռ չի պատրաստվում հագնվել: «Ես մի քանի անգամ մտածել եմ OnlyFans-ը թողնելու եւ լրիվ դրույքով գյուղատնտեսությանը վերադառնալու մասին», - ասում է նա,-«Բայց ես ունեմ մի քանի ֆինանսական նպատակներ, որոնց ես ուզում եմ հասնել, եւ չեմ կարող դա անել միայն ֆերմայում աշխատելով»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը