Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Կանայք անկողնում ավելի դիմացկուն են, քան տղամարդիկ». 50-ամյա սուպերմոդել Հայդի Քլումն իր սեռական կյանքի մասին

10:15, 1 փետրվարի

50-ամյա սուպերմոդել Հայդի Քլումն Ալեքս Կուպերի Call Her Daddy փոդքաստում անկեղծացել է իր սեռական կյանքի մասին:

2019 թվականի փետրվարին Հայդին ամուսնացավ Tokio Hotel-ի կիթառահար Թոմ Կաուլիցի հետ, ով իրենից փոքր է 16 տարով։

«Նայեք իմ անցյալին, ես չունեմ տղամարդու որոշակի իդեալ»,-ասել է Քլումը: «Նկատի ունեմ, որ իմ կյանքում եղել են թե ճաղատ, թե ծեր, թե նիհար, թե խոշոր տղամարդիկ: Նրանց բնավորությունները նույնպես շատ տարբեր էին... Դու, պարզապես, ուզում ես մեկին, ում հետ քեզ հարմարավետ կզգաս... Մեկին, ով ստիպում է քեզ հիանալի զգալ»:

Այնուհետեւ հարցերն ավելի ռիսկային ընթացք են ստացել։ Երբ նրան հարցրել են, թե ինչպես նա գնահատեր իրեն 1-ից 10 սանդղակով, Քլումը պատասխանել է. «սովորականից մինչեւ լրիվ այլասերված»: Մոդելն իրեն գնահատել է ինը:

Նա նաեւ անկեղծացել է սեքս-խաղալիքների օգտագործման մասին՝ ասելով, որ նախընտրում է վիբրատոր: «Դե ինչո՞ւ ոչ։ Բացի այդ, եթե շատ ժամեր անեք, շատ տարբեր բաներ կարող են պատահել»,-ասել է Հայդին՝ հանկարծակիի բերելով հաղորդավարին, ով հետաքրքրվել է՝ արդյոք նա զբաղվե՞լ է «մարաթոնյան սիրով»:

Մոդելը պատասխանել է  վճռական «այո»-ով։ «Կարծում եմ, որ կնոջ համար ավելի հեշտ է, քան տղամարդու համար, հարցն այն է, թե արդյոք տղամարդն ունի այդպիսի տոկունություն»,-պարզաբանել է նա,-«Տղամարդիկ, սովորաբար, չեն կարողանում այդքան երկար դիմանալ: Նրանք պետք է շատ արյուն մղեն որոշակի տեղ, այնպես որ ես զգում եմ, որ որոշ տղամարդիկ չեն կարող դա անել... Ամուսինս կարողանում է»:

Կուպերը խնդրել է Քլումին նկարագրել իր սեռական կյանքը երեք բառով, եւ վերջինն անմիջապես պատասխանել է. «Անսահման, տաք, վայրի»:

Հարցին, թե ինչ է նա մտածում իր եւ ամուսնու տարիքային տարբերության մասին քննարկումների վերաբերյալ, Հայդին երկու միջնամատը բարձրացրել է: «Ինձ միշտ հետաքրրում է, թե ինչու է մարդկանց դա անհանգստացնում: Ես երբեք ոչ մեկի մասին չեմ խոսում: Ապրեք ու թողեք ապրենք։ Օրինակ, ինչո՞ւ եք մտածում, թե ում հետ եմ ես»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել