50-ամյա սուպերմոդել Հայդի Քլումն Ալեքս Կուպերի Call Her Daddy փոդքաստում անկեղծացել է իր սեռական կյանքի մասին:
2019 թվականի փետրվարին Հայդին ամուսնացավ Tokio Hotel-ի կիթառահար Թոմ Կաուլիցի հետ, ով իրենից փոքր է 16 տարով։
«Նայեք իմ անցյալին, ես չունեմ տղամարդու որոշակի իդեալ»,-ասել է Քլումը: «Նկատի ունեմ, որ իմ կյանքում եղել են թե ճաղատ, թե ծեր, թե նիհար, թե խոշոր տղամարդիկ: Նրանց բնավորությունները նույնպես շատ տարբեր էին... Դու, պարզապես, ուզում ես մեկին, ում հետ քեզ հարմարավետ կզգաս... Մեկին, ով ստիպում է քեզ հիանալի զգալ»:
Այնուհետեւ հարցերն ավելի ռիսկային ընթացք են ստացել։ Երբ նրան հարցրել են, թե ինչպես նա գնահատեր իրեն 1-ից 10 սանդղակով, Քլումը պատասխանել է. «սովորականից մինչեւ լրիվ այլասերված»: Մոդելն իրեն գնահատել է ինը:
Նա նաեւ անկեղծացել է սեքս-խաղալիքների օգտագործման մասին՝ ասելով, որ նախընտրում է վիբրատոր: «Դե ինչո՞ւ ոչ։ Բացի այդ, եթե շատ ժամեր անեք, շատ տարբեր բաներ կարող են պատահել»,-ասել է Հայդին՝ հանկարծակիի բերելով հաղորդավարին, ով հետաքրքրվել է՝ արդյոք նա զբաղվե՞լ է «մարաթոնյան սիրով»:
Մոդելը պատասխանել է վճռական «այո»-ով։ «Կարծում եմ, որ կնոջ համար ավելի հեշտ է, քան տղամարդու համար, հարցն այն է, թե արդյոք տղամարդն ունի այդպիսի տոկունություն»,-պարզաբանել է նա,-«Տղամարդիկ, սովորաբար, չեն կարողանում այդքան երկար դիմանալ: Նրանք պետք է շատ արյուն մղեն որոշակի տեղ, այնպես որ ես զգում եմ, որ որոշ տղամարդիկ չեն կարող դա անել... Ամուսինս կարողանում է»:
Կուպերը խնդրել է Քլումին նկարագրել իր սեռական կյանքը երեք բառով, եւ վերջինն անմիջապես պատասխանել է. «Անսահման, տաք, վայրի»:
Հարցին, թե ինչ է նա մտածում իր եւ ամուսնու տարիքային տարբերության մասին քննարկումների վերաբերյալ, Հայդին երկու միջնամատը բարձրացրել է: «Ինձ միշտ հետաքրրում է, թե ինչու է մարդկանց դա անհանգստացնում: Ես երբեք ոչ մեկի մասին չեմ խոսում: Ապրեք ու թողեք ապրենք։ Օրինակ, ինչո՞ւ եք մտածում, թե ում հետ եմ ես»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին