Թեեւ ավելի քան մեկ շաբաթ է անցել այն պահից, ինչ դիմահարդար Փեթ Մաքգրաթի կողմից Maison Margiela-ի SS2024 Haute Couture շոուի համար ստեղծված կերպարները գրավել են հասարակության երեւակայությունը, համացանցը դեռեւս ակտիվ քննարկում է դրանք:

Փեթ Մաքգրաթը, ով Vogue-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ դիմահարդարը, մոդելներին վերածել էր կենդանի տիկնիկների՝ ճենապակյա մաշկով, բարակ հոնքերով եւ ապշեցուցիչ ներկված աչքերով, շուրթերով ու այտերով: Բայց հենց նրա ստեղծած մոմե, փայլուն դեմքերն են գրավել ուշադրությունը՝ ամսագրերում անթիվ հոդվածների տեղիք տալով եւ հանգեցնելով TikTok-ում մի շարք տեսանյութերի, որոնցում ներկայացվում է, թե ինչպես հասնել նման արդյունքի։ Դրանցից մի քանիսն արդեն միլիոնավոր դիտումներ են հավաքել, գրում է CNN-ը:
Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ, որում Փեթն ու նրա թիմը վերստեղծում էին Margiela-ի շոուի կերպարները, Մաքգրաթը գովաբանել է շատերի ջանքերը՝ հավելելով, որ նա նաեւ տեսել է բաներ, որոնցից հետո չի կարողացել քնել գիշերը։

Քանի որ այն արտադրանքները, որոնք Մաքգրաթը օգտագործել է փայլուն երանգ ձեռք բերելու համար, գաղտնի էին պահվում մինչեւ նրա ուղիղ հեռարձակումը, առցանց ենթադրությունները բավական հետաքրքիր են եղել: Ոմանք կարծում էին, որ Մաքգրաթն օգտագործել է ջրով նոսրացված պիլինգի դիմակ եւ այն տարածել է շերտերով: Մյուսները պնդում էին, որ փայլուն էֆեկտը ստեղծվել է Kryolan կոսմետիկ ապրանքանիշի արտադրանքի միջոցով, որը կոչվում է «Հեղուկ ապակի»: Տեսությունը այնքան է տարածվել համացանցում, որ ապրանքը արագ սպառվել է, բայց Մաքգրաթը նշել է, որ այն չի օգտագործել:
CNN-ի հետ զրույցում դիմահարդարի հիմնած Pat McGrath Labs գեղեցկության ապրանքանիշի ներկայացուցիչը, կարծես հաստատել է դեմքի դիմակների օգտագործումը. «Pat McGrath Labs-ը միշտ կոնտրոնացած է եղել այնպիսի ապրանքներ ստեղծելու վրա, որոնք նախկինում չեն օգտագործվել։ Փեթն ու նրա թիմը երկար ժամանակ էին ծախսել լաբորատորիայում՝ մեկ բանաձեւի շուրջ աշխատելու վրա... Նա շոուի համար միավորել է մի քանի ապրանք, ներառյալ դեմքի դիմակները (որոնցից մեկը վարունգից էր ստեղծվել) եւ ջրի կատարյալ քանակությունը»:

Փազլի ամենադժվար մասը համոզվելն էր, որ մենք կարող էինք հասնել բարձր արտացոլող հայելային մակերեսի՝ առանց վնասելու դրա տակ արված դիմահարդարումը: Ահա, այստեղ էլ պետք եկավ աէրոգրաֆը: Մենք հասկանում ենք, որ մարդիկ չեն ցանկանում խառնել տոննաներով ապրանքներ եւ գնել աէրոգրաֆ: Այդ իսկ պատճառով մենք կթողարկենք մեկ ապրանք, որը կապահովի կատարյալ «հայելային տեսք»։

Instagram-ի ուղիղ եթերում Մաքգրաթը եւ նրա թիմը ցուցադրել են ութ արտադրանքներից մի քանիսը, որոնք օգտագործվել էին աէրոգրաֆային խառնուրդ ստեղծելու համար, այդ թվում՝ Freeman Beauty-ի, Proot-ի եւ Que Bella-ի դեմքի դիմակները: Նա ասել է, որ Մաքգրաթի թիմը յուրաքանչյուր մոդելի համար կիրառել է կոմպոզիտային դիմակի յոթից ութ շերտ: Սա աշխատատար գործընթաց է, որն ապահովել է, որ նրանց հարթ մաշկը ցուցադրությունից առաջ չկորցնի փայլը:

Եվս մի քանի գաղտնիք Մաքգրաթի վարպետության դասից. Մոդելների վրա «ճենապակյա հիմք» ստեղծելու համար նրա թիմը խառնել է համանուն շարքից Sublime Perfection Foundation-ը: Նախքան աէրոգրաֆիան, նկարիչները մոդելների շրթունքների եւ քթի անկյուններին հատուկ սոսինձ են կիրառել՝ լրացուցիչ փայլ հաղորդելու համար: Մոդելներն իրենք էլ օգնել են փակել ապակե մաշկի յուրաքանչյուր շերտը՝ վարսահարդարիչի օգնությամբ չորացնելով դեմքերը, ասել է Մաքգրաթը: Այս գործընթացը տեւել է 45 րոպեից մինչեւ երկու ժամ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ12:19, 4 նոյեմբերի
Ջեյ Լոն վերածվել է 1960-ականների սեքս խորհրդանիշի11:44, 4 նոյեմբերի
83-ամյա միլիարդատեր Դեյվիդ Գեֆենը վերադարձել է իր նախկին ամուսնու մոտ, որը 50 տարով փոքր է իրենից, սկանդալային ամուսնալուծությունից հետո11:16, 4 նոյեմբերի
«Ես բոլոր ուժերս ներդնում եմ». Քիմ Քարդաշյանը ձախողել է փաստաբանական քննությունը, բայց չի պատրաստվում հրաժարվել իրավաբանական կարիերայից10:43, 4 նոյեմբերի
Սենյակակիցները վիճել են, թե ով է կերել պաղպաղակը․ ժամեր անց նրանցից երկուսը մահացել են, իսկ երրորդը ձերբակալվել է10:13, 4 նոյեմբերի
Քանթրի երգչուհի Նիկոլ Թեյլորը մահացել է 35 տարեկանում՝ անբուժելի քաղցկեղի ախտորոշումից հետո․ հայտնել են նրա եռյակ քույրերը