Ի՞նչն է բնորոշում ոճային մարդուն՝ լինի դա տղամարդ, թե կին: ARTEZIANICA.Armenia-ի համասեփականատեր եւ զարգացման տնօրեն Օլգա Պարախինայի կարծիքով՝ դա ուղեղն է։ NEWS.am STYLE-ի «Ոճային մարդիկ» նախագծի շրջանակում Օլգայի հետ զրուցել եմ ոճի, հիմնական զգեստապահարանի, Հայաստանում բիզնեսի բարդությունների, սպիտակ վերնաշապիկների հանդեպ սիրո եւ ատելության մասին։
Ինքը՝ Օլգան, նախընտրում է smart-casual ոճը եւ լինելով բիզնես-լեդի եւ ներդրող՝ «խելացի ներդրումների» կողմնակից է, այդ թվում՝ իր զգեստապահարանում։ Նրբագեղ մինիմալիզմ՝ համակցված հարմարավետության եւ որակի հետ, մի փոքր ֆրանսիական շրջադարձ կարմիր շրթներկի տեսքով, որը Օլգան կրում է թեթեւ, ուղղակիորեն եւ տեղին՝ ոճի պարզ բարդության համադրություն է, որն արտացոլում է կրողի բնավորությունն ու անհատականությունը:
Բազային իրեր. տաբատով կոստյումներ, սպիտակ շապիկներ եւ կեդեր, սպիտակ սպորտային կոշիկներ, անսովոր արեւային ակնոցներ, կարմիր շրթներկ։
Նախընտրելի ապրանքանիշեր. Ինձ համար ապրանքի արժեքը եւ ապրանքանիշը առաջնահերթություն չեն: Կարեւոր է, որ այն ինձ դուր գա եւ սազի։ Օրինակ, Brunello Cucinelli-ի կոստյումները թանկ են, բայց այս գինը նորմալ է իդեալական որակի բոլոր «բաղադրիչների» համար։ Միեւնույն ժամանակ, ես սիրում եմ Zara-ն, եւ այժմ կան շատ լավ երիտասարդ ռուսական բրենդներ, որոնք, նույնպես, հաճույքով կրում եմ: Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա հիմա նախապատվությունը տալիս եմ Alexander McQueen սպորտային կոշիկներին:
Ամենագերագնահատված ապրանքանիշը․ Louis Vuitton-ն է։
Ինչի վրա երբեք չի խնայի․ առողջություն, կրթություն եւ տպավորություններ: Առողջ ու խնամված, հետաքրքրասեր ու կրեատիվ լինելը նորաձեւ է եւ ոճային։
Լսեք ինքներդ ձեզ

ջինսե տաբատ՝ Zara, գոտի՝ Dries van Noten, բլուզ՝ Brunello Cucinelli, ականջօղեր՝ Tiffany Co
Ոճ մշակելիս կարեւոր է լսել ինքներդ ձեզ, ոչ թե կուրորեն պատճենել: Հագնվեք հանուն ձեզ՝ համապատասխանելով ձեր ներքին վիճակին, ձեր նպատակներին, ձեր ապրելակերպին։
Ես անչափ ուրախ եմ, որ իմ սեփական բիզնեսի շնորհիվ կարող եմ ինձ թույլ տալ ընտրել իմ տեսքը։ Ես, իսկապես, չեմ սիրում խաղալ ուրիշների կանոններով, անմիջապես ուզում եմ ըմբոստանալ: Հետեւաբար, օրինակ, երբ ես աշխատում էի ներդրումային բանկային ոլորտում, շատ արագ սկսեցի ատել գրասենյակային խիստ դրես-կոդը, որը մենք ունեինք «Տրոյկա-Դիալոգ»-ում, եւ հետո երկար ժամանակ չէի ուզում նման բան հագնել: Սակայն որոշ ժամանակ անց վերադարձա կոստյումներին։ Հավանաբար միայն ծուլության պատճառով՝ հագնվելու գործընթացին նվազագույն ժամանակ հատկացնելու համար։ Ես սիրում եմ հարմարավետություն, արագություն, ազատություն, սիրում եմ տաբատ, կոստյումներ, գրեթե երբեք չեմ կրում կրունկներ, զգեստներ եւ կիսաշրջազգեստներ։

Ջինսե տաբատ՝ Zara, գոտի՝ Dries van Noten, բոդի՝ Etam, բաճկոն՝ Giorgio Armani, ականջօղեր՝ Tiffany Co
Ոճը, իմ կարծիքով, ձեւավորվում է մշակութային դիտարկման միջոցով։ Դիտարկում ասելով նկատի ունեմ թանգարաններ, ցուցահանդեսներ, դասական թատրոն օֆլայն այցելելը, արվեստին, պատմությանը, ճարտարապետությանը ծանոթանալը եւ Instagram-ում ու TikTok-ում բլոգերներին չդիտարկելը: Ձեր վեպը գրելու համար նախ պետք է սովորեք այբբենարան:
Ես համոզված եմ, որ այն ամենը, ինչ մենք ստեղծում ենք, հետեւանք է այն ամենի, ինչ մենք սպառում ենք:
Ծնողները վճռորոշ դեր են խաղում ոճի ձեւավորման գործում: Երեխան գրեթե մաքուր թերթիկ է, եւ թե ինչպիսին կլինի նա եւ իր շրջապատը, որոշվում է մեր կողմից: Նույնիսկ եթե (եւ բարեբախտաբար) դեռահասության տարիքում նա տարվում է ինչ-որ խենթ ոճով, մենք արդեն նրա մեջ դրել ենք գեղեցկության եւ ճաշակի հիմքը, եւ, պարզապես, պետք է «արտաշնչել» եւ զվարճանալ գաղտագողի՝ մի կում «վալիդոլչիկ» խմելով։
Փողը չի սահմանում ոճը
Կան շատ փող ունեցող մարդիկ, ովքեր հագնվում են սարսափելի։ Նորաոճ եւ ճաշակով երեւալու ունակությունը չի որոշվում գումարի չափով։ Ես գիտակցված սպառման կողմնակից եմ, քան հսկայական քանակությամբ իրեր գնելու։ Ես կողմնակից եմ ներդրումային մոտեցման եւ հետեւողականության՝ այդ թվում զգեստապահարանում։
Մենք ապրում ենք սպառողական հասարակության մեջ. մեր նեյրոնային ցանցերը եւ, հետեւաբար, մեր ցանկությունները վերահսկվում են շուկայավարների կողմից: Շուկայի համար կարեւոր է, որ մենք շատ աշխատենք եւ շատ ծախսենք, ուստի մեզ անընդհատ մղում են դրան՝ օգտակարը տիրապետելու փոխարեն:

Կարդիգան՝ Burberry, ականջօղեր՝ Tiffany Co
Ինձ համար գեղեցիկ իրերն ու հարմարավետությունը նպատակ չեն, դրանք ապրելու միջոց են։ Ուստի վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդու համար կարեւոր է «աճեցնել» ներդրողի մտածելակերպը եւ յուրաքանչյուր գործողության վերաբերվել որպես ներդրումի։
Մեր կատարած յուրաքանչյուր գնում ներդրում է: Մենք երբեք չենք ծախսում, մենք միշտ ներդրում ենք անում։ Կանաչ սմուզին դեմքին տալիս է առողջ երանգ, իսկ կրուասանը` անցողիկ հաճույք եւ ճարպ:

Բաճկոն՝ Giorgio Armani, տոպ՝ Zara, ջինսեր՝ Agolde
Եթե ՑԱՆԿԱՑԱԾ գնում գնահատենք՝ որպես ներդրում՝ վերադարձի առումով, մեր ընտրությունն անպայման կփոխվի: Ի դեպ, մարդիկ հաճախ ասում են, որ իրենք ավելորդ գումար չունեն շուկայում ներդնելու համար։ Այսպիսով վերցրեք այն եւ ավելորդ բանի փոխարեն գնեք բաժնետոմսեր կամ, պարզապես, մի կողմ դրեք։
Ի՞նչն է բնորոշում ոճային մարդուն:
Ուղեղը։ Եթե ուղեղ ունես, դա ոճային է: Ես չեմ սիրում հավակնոտություն։ Ոճային մարդը նա է, ում նայելը հաճելի է, հետաքրքիր է դիտարկել նրա պատկերացումները գեղեցկության եւ անհատականության մասին՝ իր փորձառության եւ ապրելակերպի պրիզմայով։ Ինձ շատ է դուր գալիս, երբ տղամարդիկ իրենց հագուստի մեջ օգտագործում են հետաքրքիր հյուսվածքներ եւ գույներ, ոչ թե տոտալ սեւ եւ շատ ոսկեգույն:

Կոստյում՝ Brunello Cucinelli, ականջօղեր՝ Brunello Cucinelli, տոպ՝ Dissh, լոֆերներ՝ Jil Sander
Ճիշտն ասած՝ վերջին շրջանում ուզում եմ ավելի ու ավելի քիչ ուշադրություն դարձնել հագուստին, ավելի շատ կարեւորել հարդարումը եւ այն, ինչ կա մարդու ներսում։ Սլացիկ կազմվածքը, էներգիան, խնամված դեմքը եւ մազերը, հիանալի տրամադրությունը, ժպիտը, սերը դեպի այն, ինչ ձեզ շրջապատում է, ստեղծագործելու կիրքը, եւ ջինսով պարզ շապիկը մարդուն հրաշքով դարձնում են ոճային:
Կինը հայկական բիզնեսում
Ես չեմ փորձել հաղթահարել կարծրատիպեր. Կարծրատիպերն այն մարդու խնդիրն են, ում գլխում դրանք կան։ Բայց, իհարկե, եղել են մի շարք զավեշտալի պատմություններ, որոշ տղամարդիկ ցնցվել են, երբ ես հանդիպումների մենակ եմ գնացել՝ առանց հորս, ամուսնուս կամ գոնե որեւէ այլ տղամարդու:

Կարդիգան՝ ZZERO by Songzio, տոպ՝ Zara, շորտեր՝ Zara, գոտի՝ YSL, սպորտային կոշիկներ՝ Alexander McQueen, արեւային ակնոցներ՝ Dolce&Gabbana
Բայց գիտե՞ք, Հայաստանում ես ավելի մեղմ եմ դարձել։ Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, ընդունված է հստակ եւ կոշտ բանակցային ոճը, ոչ ոք դա չի համարում անձնական վիրավորանք՝ հասկանալով, որ դա աշխատանքային գործընթաց է։ Երբ Հայաստանում սկսեցի նույն ոճով շփվել, այնքան էլ լավ չստացվեց։ Հաղորդակցման «արա եւ զեկուցիր» ոճը հանգեցրեց համակարգի փլուզմանը, հատկապես հայ տղամարդկանց շրջանում:

Ականջօղեր՝ Brunello Cucinelli, թեւնոց՝ Tiffany Co, ժամացույց՝ Apple, զգեստ՝ պարզապես գործվածք
Ի դեպ, հետաքրքիր է, բայց եթե խոսում ենք բիզնեսում կանանց մասին, ապա իմ փորձով կարող եմ ասել, որ հայ գործարար կանանց հետ աշխատելը դրական է: Այն տարբերակը, որ կլինեն շատ խոսքեր, բայց ոչ մի գործողություն, գործնականում չի առաջանում: Հետեւաբար, ես շատ եմ ուզում, որ Հայաստանում շուտով գա մի շրջան, երբ հնարավորությունները կապ չեն ունենա սեռի հետ, երբ ճիշտ մարդը ողջամիտ պատճառով ճիշտ դիրքում կլինի՝ անկախ իր սեռից։
Զրուցեց Լուսինե Վահրամյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ