Ապրիլի 12-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում: Հանդիսատեսին կներկայացվի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի «Փող off տղամարդիկ» 16+ ներկայացումը, որը պատմում է քովիդի շրջանում անելանելի իրավաճիկում հայտնված հերոսների մասին:
Ամեն ինչ փակ է, գումար չկա, իսկ ապրել պետք է։ Երեք ընկեր համացանցում հանդիպում են «պահանջվում է մերկապար» հայտարարությանը եւ որոշում կազմակերպել այն, սակայն մերկապարին տանող ճանապարհն այնքան հեշտ չէ, որքան թվում է…
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սուրեն Շահվերդյանը նշեց, որ ներկայացումը նախկինում երկու անգամ խաղացվել է՝ բայց այլ վերնագրի ներքո: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ ներկայացման մեջ: Եվ չնայած պատմության գործողությունները տեղի են ունենում քովիդի համաճարակի շրջանում, գաղափարը ռեժիսորի մոտ շատ ավելի վաղուց էր առաջացել:
«Սառա Նալբանդյանի հետ միասին ցանկություն ունեինք այս պատմությունը բեմադրել: Մտքերը շատ էին, քովիդի նախաշեմին արդեն աշխատանքները սկսել էինք, բայց դադարեցրինք համաճարակի պատճառով, հետո արդեն որոշեցինք ձեւաչափը փոխել ու կապել հենց քովիդի հետ եւ շատ արդիական ստացվեց, քանի որ հենց համաճարակի ժամանակ մարդիկ աշխատանք չունեին, բայց ունեին պարտքեր, վարկեր, եւ փող վաստակելու շատ լուրջ խնդիր էր առաջացել: Ներկայացման մեջ հենց դրա մասին է խոսվում: Տղամարդիկ անելանելի վիճակում են եւ բոլոր միջոցներով փորձում են որեւէ աշխատանք գտնել: Արդյունքում հերոսները շատ ծիծաղելի իրավիճակում են հայտնվում»:
Ներկայացման հերոսներին մարմնավորում են Արամոն, Գոռ Համբարձումյանը, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Սապունջյանը, Տաթեւ Պետրոսյանը եւ Սաշա Սուքիասյանը: Նրանցից մի քանիսի հետ Սուրենն առաջին անգամ էր աշխատում:
«Քասթինգն, իսկապես, բարդ է եղել: Ես շատ շնորհակալ եմ բոլոր դերասաններին, ովքեր ազատ ժամանակ ունենալու դեպքում գալիս էին փորձերի եւ ամեն բան բեմադրում էինք միասին: Վերջում մեզ միացավ հիանալի նկարիչ Աշոտ Թադեւոսյանը, ում կարիքը շատ ունեինք: Նա է թե ձեւավորման, թե զգեստների հեղինակը: Դերասաններից Էմմայի, Տաթեւի եւ Սաշայի հետ առաջին անգամ էի աշխատում. մեր տանդեմը ստացվեց, եւ շատ շնորհակալ եմ իրենց, շատ արագ էին խնդիրները հասկանում ու կատարում: Իսկ Արամոյի հետ արդեն երրորդ նախագծի շուրջ եմ աշխատում («Սեւ, դառը շոկոլադ»-ն էր, հետո՝ «Տրամվայ «Ցանկությունը»»), Գոռ Համբարձումյանի հետ աշխատել եմ «Թագավորների խաղը» ներկայացման շուրջ. բոլորը շատ տաղանդավոր, իրենց մասնագիտությունը սիրող, թատրոնով ապրող մարդիկ են: Ներկայացումը չէր լինի, եթե նրանք չհավատային այս սցենարին, ռեժիսուրային: Նրանք եւս արտահայտել են իրենց մտքերը, եւ եղել են դեպքեր, որ որոշ կտորներ են ավելացել սցենարից դուրս... Հենց այս միասնական աշխատանքը ներկայացումը դարձրեց ամբողջական»:
Ռեժիսորի խոսքով՝ ներկայացման մեջ հանդիսատեսը մի շարք հաղորդագրություններ կգտնի, սակայն գլխավոր ասելիքն այն է, որ գումարը չպետք է դառնա առաջնահերթություն:
«Ներկայացման հիմնական մեսիջն այն է, որ ինչ դրության մեջ էլ մարդը հայտնվի, պետք է չապավինի դրամին եւ չկարեւորի այն: Հաղորդագրությունն այն է, որ փողը Աստված չի կարող լինել եւ այն չի կարող մարդու դիրքորոշումը փոխել. մարդու կյանքում կան շատ ավելի վեհ ու կարեւոր բաներ, որոնք պետք է լինեն առաջնային: Կարծում եմ՝ շատ արդիական թեմա է, որովհետեւ մեր շուրջն այն է, ինչի մասին մենք խոսում ենք ներկայացման մեջ»:
Սուրենը հավելեց, որ ներկայացումը ծրագրում են խաղալ նաեւ Երեւանից դուրս. «Կլինենք մարզերում, նաեւ հիմա բանակցություններ են տարվում Միացյալ Նահանգների հետ: Պետք է ներկայացումը դիտելու հնարավորություն տալ ոչ միայն Երեւանի հանդիսատեսին, այլեւ մեր բոլոր հայրենակիցներին՝ տարբեր մարզերում ու քաղաքներում: Թեժ է լինելու: Բոլորին խոստանում ենք դրական էմոցիաներ»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»