Դերասան Ալան Ռիչսոնը ինքնասպանության փորձ է կատարել բազմաթիվ սեռական ոտնձգությունների զոհ դառնալուց հետո։
«Ես քիչ էր մնում ինձ կախեի»,- Hollywood Reporter-ին ասել է դերասանը, ով հանդես է եկել «Կապույտ լեռան նահանգը», «Սմոլվիլ» եւ «Սեւ հայելի» սերիալներում, իսկ ներկայումս նկարահանվում է Prime Video-ի «Ռիչեր» ֆիլմում:
Նա ասել է, որ դա արել է Կալիֆորնիայում գտնվող իր տան վերնահարկում՝ օգտագործելով երկարացման լարը: «Ամեն ինչ այնքան արագ կատարվեց», - հիշում է նա: Սակայն վերջին պահին Ռիչսոնը փոխել է միտքը, քանի որ տեսիլք է ունեցել, որում երեք որդիները խնդրում էին նրան չանել դա։
41-ամյա Ռիչսոնն ասել է, որ անհանգստացնող միջադեպից անմիջապես հետո օգնություն է խնդրել: 36 տարեկանում նրա մոտ ախտորոշվել է երկբեւեռ խանգարում։ Մի քանի տարի անց՝ 40 տարեկանում, նա իմացավ, որ իր մոտ առկա է ADHD (ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարում):
Նրա ինքնասպանության փորձը տեղի է ունեցել տարիներ շարունակ սեքսուալ ոտնձգություններից հետո, երբ աշխատում էր մոդելային ոլորտում, իսկ հետո՝ դերասանական աշխարհում:
«Շատ քիչ առավելություններ կան մոդելային ոլորտում: Եկեք անկեղծ լինենք, սա նման է օրինականացված սեռական թրաֆիքինգի»,-նշել է նա:
Մի դեպքից հետո երեք երեխաների հայրը վերջնականապես լքել է մոդելային աշխարհը։ «Ինձ հրավիրել էին նկարահանվելու շատ հայտնի լուսանկարչի համար»,- հիշում է նա։ «Ինձ ուղարկեցին հյուրանոցի սենյակ՝ մերկ լուսանկարվելու համար՝ խոստանալով, որ նա ինձ շատ եկամտաբեր առաջարկ կանի: Այդ տղան, սակայն, սեռական ոտնձգություն կատարեց իմ հանդեպ».
Ավելի ուշ, երբ նա հաջողությամբ մուտք գործեց հեռուստատեսության եւ կինոարդյունաբերության աշխարհ, մեկ այլ ավերիչ հարված պատճառ դարձավ նրա հոգեկան առողջության վատթարացմանը: Նրա խոսքով՝ կինոֆոնդի ներկայացուցչուհու հետ գործնական հանդիպումներից հետո վերջինը սկսել է սպառնալ իրեն։ «Նա ինձ ստիպեց, որ գնամ իր սենյակ եւ ասաց, որ եթե չանեմ, նա կկործանի ինձ եւ լրատվամիջոցներին կասի, թե ես բռնաբարել եմ իրեն»,-պատմել է դերասանը։
Թեեւ սպառնալիքներն ապարդյուն են եղել, դերասանն ապշել է կատարվածից։ «Ես չափազանց ճնշված էի եւ չգիտեի՝ ինչպես վարվել դրա հետ»,-բացատրել է նա: Հետո նա ինքնասպանության փորձ է արել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:41, 31 օգոստոսի
Էլ Չապոյի կինը բացահայտել է, թե ինչպես է թմրավաճառը գրավել իրեն պարահրապարակում12:21, 31 օգոստոսի
«Համբույր և քաղաքական շանտաժ». Իլինոյսի ամուսնացած կին պաշտոնյան հրապարակել է քաղաքապետի հետ սկանդալային տեսարանի տեսանյութը11:32, 31 օգոստոսի
Մադոննան ուզում է կրկնել իր կարիերայի ամենամեծ սեքս-սկանդալը. նրա երեխաները աղաչում են նրան չանել դա11:16, 31 օգոստոսի
«Բարով գնաք». Մոնտեցիտոյի բնակիչները չեն թաքցնում իրենց ուրախությունը արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հեռանալու կապակցությամբ10:30, 31 օգոստոսի
Քիմ Քարդաշյանն ու Լյուիս Հեմիլթոնն իրենց «կատարյալ զույգ» են անվանել. սիրավեպը նոր մակարդակի է հասել09:00, 31 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:18, 30 օգոստոսի
Սեր, սեքս, ազատություն և Ստալին․ Զաբել Եսայան՝ իր ժամանակի գլխավոր ապստամբը18:16, 30 օգոստոսի
Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի
