«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Rolex-ն իր նոր առաջարկներն է ներկայացրել Ժնեւում կայացած Watches & Wonders 2024 ցուցահանդեսի ժամանակ

19:33, 10 ապրիլի

Ժնեւում կայացած Watches & Wonders 2024 ցուցահանդեսի ժամանակ Rolex-ը հայտարարել է իր վերջին առաջարկների մասին: Ընդհանուր առմամբ, կցուցադրվի վեց մոդել, այդ թվում՝ GMT-Master II, Day-Date, Perpetual 1908, Deepsea, Daytona եւ Sky-Dweller՝ տարբեր դիզայնով եւ չափսերով:

GMT-Master II

Այս մոդելն առաջինն է, որն արված է սեւ կերամիկայով եւ շրջանակի վրա Cerachrom մոխրագույն  ներդիրով: Այս զուսպ շրջանակը լրացնում է սեւ գույնի թվատախտակը: Chromalight-ով պատված սպիտակ ոսկու ինդեքսները ներդաշնակ են նայվում 40 մմ Oystersteel նրբագեղ պատյանի հետ:

гмт.jpg (33 KB)

Ինչ վերաբերում է տեխնիկական հատկանիշներին՝ էտալոնային այս մոդելը համալրված է Caliber 3275-ով՝ 70 ժամ հզորության պաշարով։ Նոր GMT-Master II-ը վաճառվում է 11300 դոլարով եւ կարող է նաեւ ներառել Oyster կամ Jubilee մետաղական ապարանջան:

Day-Date

дэй.jpg (35 KB)

Նրանց համար, ովքեր հետեւել են այս տարվա «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը, օմբրե ոճի թվատախտակով Everose Day-Date 40 այս ոսկե ժամացույցը ծանոթ տեսք կունենա: Այո, սա հենց այն մոդելն է, որը բրենդը ցուցադրել է «Օսկար»-ի իր հատուկ տեսահոլովակի վերջում: Բացի այս մոդելից, Rolex-ը ներկայացրել է եւս երեք տարբերակ՝ 40 մմ տրամաչափով եւ մարգարտյա թվատախտակով սպիտակ ոսկուց ժամացույց, 36 մմ տրամաչափով՝  դեղին ոսկուց, ինչպես նաեւ՝ 36 մմ տրամաչափով Everose տարբերակը՝ ադամանդներով եւ կապտականաչ թվատախտակով։ 

Perpetual 1908

Անցյալ տարի Rolex-ը թողարկեց Perpetual 1908-ը՝ 18 կարատանոց դեղին կամ սպիտակ ոսկուց ժամացույցները՝ սեւ կամ սպիտակ թվատախտակներով: Այս անգամ տունը վերաիմաստավորել է մոդելը՝ օգտագործելով թարմ գունապնակ՝ միաժամանակ պահպանելով ուրվագծի պատմական մոտեցումը եւ ժամանակակից նրբագեղությունը: 

перпут.jpg (34 KB)

Նոր Perpetual 1908-ը, որի գինը 32,768 դոլար է, ունի շագանակագույն կամ սեւ գույնի թեւկապ՝ ալիգատորի կաշվից, որը լրացված է հորթի կաշվից կանաչ ներդիրով ու ամրացված է կրկնակի պլատինե ճարմանդով:

Deepsea

Մոդելը ներկայացված է 18 կարատանոց դեղին ոսկուց պատրաստված պատյանով եւ կապույտ թվատախտակով: Թվատախտակի մեջ ներառված է կերամիկական սեղմման օղակը, որը ստեղծում է տպավորիչ Ringlock համակարգ՝ ապահովելով ժամացույցի դիմացկունությունը ծայրահեղ ճնշմանը՝ ծովի մակարդակից մինչեւ 3900 մ խորության վրա:

дипси.jpg (33 KB)

Deepsea-ը, դեղին ոսկուց Oyster ապարանջանով համալրվելու դեպքում, վաճառվում է, մոտավորապես, 55241 դոլարով:

Cosmograph Daytona

дайтон.jpg (37 KB)

Ներկայացվել են Cosmograph Daytona-ի չորս նոր տարբերակներ: Դրանցից երկուսը պատրաստված են 18 կարատանոց սպիտակ ոսկուց՝ մոնոխրոմ մարգարտյա թվատախտակներով, իսկ մնացածները՝ 18 կարատանոց Everose ոսկուց եւ 18 կարատանոց դեղին ոսկուց։ Բոլոր քրոնոմետրերը լրացված են ադամանդապատ շրջանակով:

Sky-Dweller

Rolex-ը պատրաստել է Sky-Dweller-ի երկու նոր մոդել, որոնք ունեն էլեգանտ եւ բարդ կառուցվածք: Ժամացույցը, որը զարդարված է բրենդի ֆիրմային շրջանակով, ունի լուսավոր եւ մանրակրկիտ գրավչություն։ Այն պատրաստված է Everose կամ 18 կարատանոց դեղին ոսկուց՝ լրացված հարուստ սպիտակ թվատախտակով:

скрю.jpg (39 KB)

Ֆունկցիոնալ առումով Sky-Dweller-ը կարող է ապահովել միաժամանակ երկու ժամային գոտիներ, ինչպես նաեւ ներառում է Սարոսի տարեկան օրացույցը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search