Աշխարհում, որտեղ ավելի ու ավելի է գերիշխում արհեստական ինտելեկտը, շուտով կհայտարարվի առաջին AI գեղեցկուհուն:
Թվային «աստվածուհիները» կպայքարեն թագի համար: Սա մարդկության համար լավ բան չի խոստանում: Արհեստական ինտելեկտի օգնությամբ կատարյալ հատկանիշներով գեղեցիկ կանանց ստեղծելը արդյունք է տալիս, քանի որ նրանցից ոմանք հարյուր հազարավոր հետեւորդներ են հավաքում Instagram-ում եւ վաստակում հովանավորչական շահավետ գործարքներ:
Fanvue's-ի «Միսս արհեստական բանականություն» մրցույթի հաղթողը կստանա 20 000 դոլար։ Մրցույթի մասնակիցները կգնահատվեն գեղեցկության, տեխնոլոգիաների եւ սոցիալական ցանցերի վրա իրենց ազդեցության չափանիշներով:
Վարդագույն մազերով 25-ամյա AI ֆիթնես մոդել Այտանա Լոպեսը Instagram-ում ավելի քան 306 000 երկրպագու ունի, հայտնում է NY Post-ը։ Նա իր ստեղծողներին ամսական 11 000 դոլար է բերում: Նույն հաջողությունն ունի նաեւ Էմիլի Պելեգրինին՝ թխահեր գեղեցկուհին, ով իր կարիերայի առաջին վեց շաբաթվա ընթացքում վաստակել է 10 000 դոլար:
«Միսս AI»-ի մրցույթով կազդարարվի World AI Creator Awards (WAICA) մրցանակաբաշխության մեկնարկը, իսկ մասնակիցներին կգնահատի ժյուրին, որի կազմում է նաեւ պատմաբան Սալի-Անն Ֆոսեթը:
«Միսս AI»-ի լավագույն տասնյակը կհայտարարվի մայիսի 10-ին, որին կհաջորդի առցանց մրցանակաբաշխությունը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ