Դեւիդ Բեքհեմը դատի է տվել դերասան Մարկ Ուոլբերգին եւ F45-ի հիմնադիրներին՝ ֆիթնես ապրանքանիշին մեղադրելով գործարքի հետ կապված խարդախության մեջ, որի պատճառով նա 10,5 մլն դոլարի եկամուտ է կորցրել:
Բեքհեմը սկզբում միավորվել է գոլֆի լեգենդ Գրեգ Նորմանի հետ՝ F45-ի դեմ հայց ներկայացնելու համար, սակայն դատավորը խորհուրդ է տվել նրանց առանձին հայցեր ներկայացնել։
Նախկին ֆուտբոլային աստղի ընկերությունը՝ David Beckham Ventures Ltd [DBVL], պնդում է, որ Ուոլբերգի Mark Wahlberg Investment Group [MWIG] ընկերությունը, F45 մարզասրահների խմբի հիմնադիրներ Ադամ Գիլքրիստի եւ Ռոբ Դոյչի հետ «խաբել են» Բեքհեմին՝ 2020 թվականին ստիպելով նրան դառնալ F45-ի համաշխարհային դեսպանը:
Ըստ The Sun-ի՝ DB Ventures Ltd-ն պնդում է, որ 2022 թվականի սկզբին, որպես գործարքի մաս, F45-ի բաժնետոմսերը խոստացվել էին Բեքհեմի ընկերությանը: Այնուամենայնիվ, Բեքհեմը զգալի ֆինանսական կորուստներ է կրել, քանի խոստացված բաժնետոմսերը չեն մատակարարվել, մինչեւ որ դրանց արժեքը մեկ բաժնետոմսի դիմաց իջել է 12-ից մոտավորապես 3 դոլարի: Նրա փաստաբանական թիմը պնդում է, որ ուշացման պատճաով նա կրել է մինչեւ 10,5 միլիոն դոլարի հնարավոր շահույթի վնաս:
Ի պատասխան՝ Ուոլբերգը եւ F45-ը հերքել են «խարդախության» մեղադրանքները եւ փորձում են հայցը մերժել՝ պնդելով, որ DB Ventures Ltd-ն խուսափում է պատասխանատվությունից:
Ըստ DailyMail-ի՝ Բեքհեմի ֆիրման նախկինում 18,85 մլն դոլարի ընդհանուր վնասի փոխհատուցում է պահանջել F45-ից: Այնուամենայնիվ, նոր հայցով նա վնասի փոխհատուցում է պահանջում անմիջապես Mark Wahlberg Investment Group-ից եւ F45-ի ստեղծողներ Ռոբ Դոյչից եւ Ադամ Գիլքրիստից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:24, 21 մայիսի
Մարտին Սկորսեզեն դստեր հետ հայտնվել է TikTok-ի հումորային տեսանյութում22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով