Սելին Դիոնը Vogue France-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր հազվագհուտ նյարդային համախտանիշի (SPS) դեմ պայքարի մասին: 55-ամյա երգչուհին սենսացիոն տեսք ունի ամսագրի լուսանկարներում․ նա կեցվածք է ընդունել սպիտակ օվերսայզ վերնաշապիկով եւ կիսատաբատով:
Սելինը կիսվել է, թե ինչպես է օրեցօր հաղթահարում հիվանդությունը։
«Շաբաթը հինգ օր սպորտային, ֆիզիկական եւ ձայնային թերապիա եմ անցնում: Ես պետք է սովորեմ ապրել դրա հետ հիմա եւ դադարեմ ինքս ինձ կասկածել: Սկզբում ինքս ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ ես, ինչպե՞ս դա տեղի ունեցավ, ի՞նչ եմ արել։ Մի՞թե սա իմ մեղքով է։ Կյանքը քեզ ոչ մի պատասխան չի տալիս։ Պարզապես, պետք է հաղթահարել սա»:
SPS-ը դեգեներատիվ վիճակ է, որի ժամանակ մկանները լարվում են եւ անվերահսկելի սպազմ է առաջանում: Հիվանդները, ի վերջո, դառնում են «մարդկային արձանների» նման, քանի որ մարմինը աստիճանաբար արգելափակվում է, ինչի արդյունքում մարդիկ չեն կարողանում քայլել կամ խոսել:
Ներկայումս այս հիվանդության համար բուժում չկա, բայց կան քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ախտանիշները դանդաղեցնելու համար:
Վերջին անգամ Սելին Դիոնը բեմում անակնկալ կերպով հայտնվել է փետրվարին՝ «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ: Դա առաջին անգամն էր, որ նա երեւում էր հանրությանը վերջին ամիսների ընթացքում: Պատասխանելով հարցին՝ արդյոք երբեւէ էլի դուրս կգա՞ բեմ, երգչուհին նշել է․ «Չեմ կարող ասել... Որովհետեւ չորս տարի ինքս ինձ ասում եմ՝ չեմ վերադառնա, պատրաստ եմ, պատրաստ չեմ... չգիտեմ։ Իմ մարմինը կթելադրի ինձ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ