Airbnb-ը հայտարարել է նոր՝ «Icons» կատեգորիայի մասին՝ «արտասովոր փորձառությունների հավաքածու, որը մշակվել է երաժշտության, կինոյի, հեռուստատեսության, արվեստի, սպորտի եւ այլ ոլորտների խոշորագույն անունների կողմից»:
«Icons-ը ձեզ կտեղափոխի աշխարհներ, որոնք նախկինում գոյություն են ունեցել միայն ձեր երեւակայության մեջ»,-ասել է Airbnb-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Բրայան Չեսկին,-«Քանի որ կյանքը դառնում է ավելի թվային, մենք ձգտում ենք ավելի շատ կախարդանք բերել իրական աշխարհ: Icons-ի միջոցով մենք ստեղծել ենք Երկրի վրա ամենաարտասովոր փորձառությունները»:
Ահա՝ Icons-ի՝ մինչ այժմ հայտարարված ժամանցավայրերից մի քանիսը.
Սավառնեք ամպերի մեջ գտնվող տնակում

«Գիշերեք Disney-ի եւ Pixar-ի ամենահայտնի տներից մեկում, եւ, այո, այն թռչում է: Դուք կուսումնասիրեք Կարլի աշխարհը հենց նրա տնից, որը հագեցած է ավելի քան 8000 փուչիկներով, եւ տեղակայված է Նյու Մեքսիկոյի Աբիկյուի գեղատեսիլ կարմիր ժայռերի մեջ»:
Դարձեք VIP անձնավորություն՝ Քեւին Հարթի հետ
«Քեւին Հարթը հրավիրում է ձեզ իր Coramino Live Lounge սրահ՝ բարձրակարգ երեկոյի: Այս գաղտնի վայրում դուք կմիանաք Քեւինին եւ նրա ընկերներին․ այստեղ կլինեն տեկիլայի համտեսներ եւ կանցկացվեն լավագույն հումորիստների ստենդափ շոուները:
Միացեք Doja Cat-ին
«Doja Cat-ը հրավիրում է ձեզ շատ ավելի ինտիմ փորձառության: Դուք անմոռանալի կատարումներ կվայելեք «Գրեմմիի» դափնեկրի հյուրասենյակում, ներառյալ նրա սիրելի երգերն ու վերջին ալբոմի թրեքերը»:
Հյուրընկալվեք Փրինսի Purple Rain տանը

«Փրինսը գնել էր Մինեապոլիսում գտնվող տունը, որը ցուցադրվել է «Մանուշակագույն անձրեւ» լեգենդար ֆիլմում, բայց մինչ այժմ այն հասանելի չի եղել հանրությանը: Բացահայտեք տունը եւ վայելեք Փրինսի աշխարհից հազվագյուտ եւ հատուկ երգերը՝ բացառիկ ստուդիական սեսիայում»:
Հայտնվեք «X մարդիկ 97»-ի աշխարհում

«Ապրե՛ք X մարդկանց պես՝ հանգրվանելով Marvel Animation Studios-ի 2D անիմացիոն հանգստավայրում, որը գտնվում է Նյու Յորքի Վեսթչեսթեր շրջանում: Դուք կբացահայտեք ձեր մուտանտային ունակությունները եւ, նույնիսկ, կմարզվեք «Վտանգավոր սենյակում»»:
Icons-ը ներառում է նաեւ գիշերակաց՝ Փարիզի Օրսե թանգարանում, կամ այցելություն Բոլիվուդի աստղ Ջանհվի Կապուրի տուն:
Փորձառությունները ներկայացված են Airbnb հարթակի առանձին կատեգորիայում : Բոլորը մեկ անձի համար արժեն մոտ 100 դոլար, սակայն յուրաքանչյուր փորձի համար, վիճակահանության սկզբունքով, կընտրվեն միայն սահմանափակ թվով հարցումներ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է