Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում

22:18, 7 մայիսի

Մադրիդի Prado թանգարանում շուտով կցուցադրվի 16-րդ դարի իտալացի նկարիչ Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոյի կտավը: 43,7 x 33,8 դյույմանոց նկարը, որը պատկերում է Հիսուս Քրիստոսին՝ փշե թագով խաչելությունից առաջ, համարյա թե վաճառվել էր 2021 թվականին իսպանական աճուրդի տանը 1600 դոլարով, քանի որ շատերը կարծում էին, որ դա Կարավաջոյի աշակերտ Խոսե դե Ռիբերայի աշխատանքն էր:

Սակայն, այն բանից հետո, երբ փորձագետները լրացուցիչ ուսումնասիրեցին արվեստի գործը, պարզվեց, որ նկարը բնօրինակ է Կարավաջոյի կողմից, ով ենթադրվում է, որ իր կյանքի ընթացքում ստեղծել է ընդամենը մոտ 60 նկար, և դրա արժեքը կարող է «ձգվել տասնյակ միլիոնների, եթե ոչ ավելի», ըստ Associated Press-ի:

Ենթադրվում է, որ ստեղծագործությունը, որը կոչվում է Ecce Homo (1605-09), ժամանակին եղել է Ֆիլիպ IV-ի իսպանացի մասնավոր հավաքածուում: 19-րդ դարից նկարը գտնվում էր մադրիդյան ընտանիքի մոտ, որը վերջերս թույլտվություն ստացավ վաճառել անհայտ գնորդին այն բանից հետո, երբ վերականգնողներն ավարտեցին ստուգումը: «Սա հսկայական հնարավորություն է, և մենք ոգևորված ենք դրանով», - ասել է Prado-ի տնօրեն Միգել Ֆալոմիրը: «Մենք նաև նշում ենք այն փաստը, որ արվեստի այս մեծ գործը կմնա Իսպանիայում և կդառնա իսպանական մշակույթի մի մասը»:

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել