Հանգուցյալ կոլումբիացի նկարիչ Ֆերնանդո Բոտերոյի դուստրն օգնել է Հռոմի փողոցներն ու հրապարակները վերածել բացօթյա թանգարանի, որտեղ ցուցադրվում են իր հոր հայտնի եռաչափ, տարօրինակ քանդակները:
Ցուցահանդեսը կազմակերպվել է որպես հարգանքի տուրք Բոտերոյին, ով մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ 91 տարեկանում, Մոնակոյում, որտեղ արվեստանոց ուներ։ Նկարիչը երկար տարիներ ապրել է նաեւ իտալական Տոսկանայի շրջանի Պիետրասանտա քաղաքում, որտեղ նրան թաղել են երրորդ կնոջ՝ նկարչուհի Սոֆյա Վարիի կողքին, հայտնում է AP-ն։
«Վստահ եմ, որ հայրս շատ հուզված կլիներ, քանի որ Իտալիան միշտ եղել է նրա երկրորդ տունը»,-TV2000 իտալական մասնավոր հեռուստաալիքին ասել է նրա դուստրը՝ Լինա Բոտերոն:
Ցուցահանդեսին ներկայացված բոլոր արձանները ստեղծվել են Բոտերոյի կողմից, երբ նա ապրում էր Իտալիայում։ Նրա կապվածությունը Իտալիային մասամբ պայմանավորված էր Վերածննդի դարաշրջանի վարպետների հետ նրա գեղարվեստական հարազատությամբ:
Չնայած նրա տպավորիչ բրոնզե քանդակները ցուցադրվել են Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի բազմաթիվ մայրաքաղաքների այգիներում եւ ծառուղիներում, Հռոմում դրանք առաջին անգամ կարող են տեսնել նման մասշտաբով։ Ցուցահանդեսը կփակվի հոկտեմբերի 1-ին։
Արվեստասերները կարող են հետեւել Բոտերոյի ճանապարհին՝ սկսած Վիլլա Բորգեզեի կենտրոնական այգուց, որտեղ «Պառկած կինը» նայում է Հռոմի տանիքների վրայով դեպի Սուրբ Պետրոսի տաճար։ Պիացցա դել Պոպոլոյում Ադամի եւ Եվայի քանդակները նայում են միմյանց։ Սանձով ձին գտնվում է Հռոմի կենտրոնի առեւտրական փողոցում՝ Via del Corso-ում, ճամփորդությունն ավարտվում է Պիացցա դի Սպագնայի մոտ՝ «Նստած կնոջով»:
Ցուցահանդեսի համակազմակերպիչներից մեկը՝ Լորենցո Զիչիչին, ասում է, որ սխալ կլինի քանդակները գեր անվանել։ «Բոտերոն միշտ ասում էր, որ երբեք չի նկարել կամ քանդակել գեր կանանց»,-նշել է նա,-«Այն, ինչ նրան հիացրել է, ծավալն էր»:
Նշենք, որ Բոտերոյի երեք քանդակները՝ «Ծխող կինը», «Հույն ռազմիկը» եւ «Կատուն», տեղադրված են Երեւանում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»13:05, 31 հոկտեմբերի
«Իմն ա». Զիրոյանը կթողարկի այն երգը, որը ժամանակին երգել էր Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը12:25, 31 հոկտեմբերի
Խաղաքարտերի թագուհին. Աննա Մինիոնի հետաքրքիր կերպարանափոխությունը՝ սեփական դիմահարդարմամբ11:30, 31 հոկտեմբերի
Մարգարեթ Քուալին և Ջեք Անտոնոֆը պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել՝ շուրջ երեք տարվա ամուսնությունից հետո