Մայքլ Դուգլասը, ով իր կարիերայի ընթացքում բազմաթիվ սեքսուալ տեսարաններում է նկարահանվել, անդրադարձել է էկրանին ինտիմ հարաբերությունների ներկայիս մոտեցմանը:
Radio Times-ին տված նոր հարցազրույցում 79-ամյա դերասանն ասել է, որ թեեւ ինքն անձամբ «անցել է այն տարիքից, երբ անհանգստանում էր դրա համար», կարծում է, որ ֆիլմերի նկարահանման հրապարակներում «ինտիմ հարաբերությունների համակարգողների» աճող տարածվածությունը «հետաքրքիր» երեւույթ է։
«Տպավորություն է ստեղծվում, որ ղեկավարները խլում են վերահսկողությունը կինոգործիչների ձեռքից, բայց եղել են սարսափելի սխալ քայլեր եւ ոտնձգություններ»,-ասել է Դուգլասը: «Հիմնական բնազդի» աստղը համեմատել է սեքսուալ տեսարանները կռվի տեսարանների հետ, քանի որ երկուսն էլ, սովորաբար, «բեմադրություն» են պահանջում:
«Իմ փորձից կարող եմ ասել, որ որպես տղամարդ, դու պատասխանատվություն ես վերցնում կնոջ՝ հարմարավետ զգալու համար, դու բանակցություններ ես վարում դրա մասին»,-նշել է Դուգլասը,-«Դու հարցնում ես՝ կարո՞ղ եմ քո այս հատվածին դիպչել, եթե դեմ չես... Այս ամենը շատ դանդաղ է ընթանում, բայց՝ շատ օրգանիկ, եւ հենց այդպիսի տեսք ունի լավ դերասանական խաղը»,-հավելել է նա,-«Ես խոսել եմ այն կանանց հետ, որոնց հետ նկարահանվել եմ ինտիմ տեսարաններում, եւ մենք հիմա կատակում ենք, թե ինչ կլիներ, եթե մենք ունենայինք ինտիմ հարաբերությունների համակարգող, որը ղեկավարեր մեզ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ