Քլոե եւ Քիմ Քարդաշյաններն այս օրերին ազդում են միմյանց նյարդերի վրա՝ դատելով ըստ «The Kardashians» ռեալիթի-շոուի նոր թրեյլերի։ Ինչպես տեղեկացնում է In Touch-ը՝ հղում կատարելով աղբյուրին, վեճերը քույրերի միջեւ դառնում են ավելի թունավոր, երբ անջատված են խցիկները։
«Քրիս Ջեների հանճարեղությունն այն է, որ նա ուռճացնում է իրական խնդիրները սյուժետային գծի համար»,- պատմել է In Touch ինսայդերը։ «Այնպես որ, ոչ մի կասկած չկա, որ աղջիկներին ասել են ուժեղացնել լարվածությունը խցիկի համար, բայց ճշմարտությունն այն է, որ այդ թշնամանքը նույնպես շատ իրական է»։
«The Kardashians»-ի հինգերորդ սեզոնի թրեյլերը թողարկվել է մայիսի 8-ին, եւ ամենացնցող պահերից մեկը դարձավ ակնհայտ լարվածությունը 39-ամյա Քլոեի եւ 43-ամյա Քիմի միջեւ։
Աղբյուրը տեղեկացնում է, որ Քլոեն, որը միայնակ էր երեք տարվա ընթացքում՝ Տրիստան Թոմպսոնի հետ կապը խզելուց հետո, ավագ քրոջն ուղիղ ասում է, որ նրա «բոյֆրենդ գտնելու հուսահատ փորձերը համարում է խղճուկ»։
«Քիմը շատ է վիրավորվել դրանից եւ մեղադրել Քլոեին այն բանում, որ նա իր վրա ժամանակից շուտ խաչ է քաշել։ Նա չի հասկանում, թե ինչու է Քլոեն հրաժարվում հանդիպումներից եւ դրա փոխարեն ցանկանում է ողջ ժամանակն անցկացնել երեխաների հետ»,- նշում է աղբյուրը։ «Քլոեն Քիմին կշտամբում է այն բանում, որ նա այնքան էլ շատ ժամանակ չի անցկացնում իր երեխաների հետ, իսկ դա շատ նուրբ թեմա է»։
Քլոեն «հոգում է» Քիմի երեխաների մասին, բայց ինսայդերի խոսքով՝ վերջինին դա սկսում է զայրացնել, քանի որ ստիպված է լինում մշտապես դասախոսություններ լսել երեխաների դաստիարակության մասին Քլոեից։
«Բայց Քլոեն անկեղծ համարում է, որ Քիմը պետք է դադարի կենտրոնանալ իր վրա եւ մի փոքր ավելի շատ հոգալ երեխաների մասին»,- ավելացնում է աղբյուրը։
Այդ ընթացքում ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, «պարզապես հետեւում է այս ամենին» եւ «թեթեւացած է զգում, որ դա իր սյուժետային գիծը չէ»։
«Եկել է ժամանակը, երբ Քիմն ու Քլոեն դժվարությամբ կարող են գտնվել նույն սենյակում, ինչը բավական տխուր է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 21 հունիսի
Ո՞ր անմեղ սովորությունն է սպանում լիբիդոն22:38, 21 հունիսի
Հաջորդ Lexus սուպերքարը կհայտնվի 2026 թվականին21:19, 21 հունիսի
Քիմ Քարդաշյանն ուշադրություն է գրավել հերթական էքստրավագանտ անսամբլով20:12, 21 հունիսի
Տակառում պահված աշխարհի ամենահին կոնյակը վաճառվում է 32000 դոլարով19:38, 21 հունիսի
«Օսկարը» դիտարկում է «Լավագույն դերասանի» եւ «Լավագույն դերասանուհու» անվանակարգերը փոխարինել «գենդերային չեզոք» անվանակարգով16:30, 21 հունիսի
Վահագն Հայրապետյանի նոր «Օսմոս տրիո»-ն տիեզերական երաժշտությամբ կներկայանա «Տիգրան արտ ստուդիո»-ում16:03, 21 հունիսի
Քենդալ Ջենները աչքի ընկնող լողազգեստով լուսանկարներ է հրապարակել15:30, 21 հունիսի
Քլոե Քարդաշյանը մտադիր է «նորից ամուսնանալ»15:20, 21 հունիսի
14:18, 21 հունիսի
Նիհարած Միխայիլ Գալուստյանը գրեթե անճանաչելի է դարձել14:02, 21 հունիսի
Սուպերմոդել Հայդի Քլումը հարցազրույցի ընթացքում հանվել է՝ թողնելով միայն կրծկալը13:24, 21 հունիսի
Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ հանրությանը ներկայացել է ընկերուհու՝ Հիզեր Միլիգանի հետ