Ի պատիվ Շառլ Ազնավուրի հարյուրամյակի՝ շարունակում ենք նրա մասին նյութերի շարքը։ Երգչի և կոմպոզիտորի հաջող կարիերայից բացի Շառլ Ազնավուրը ակտիվորեն նկարահանվել է նաև ֆիլմերում։ Արտիստն ունի 74 կինոդերեր, որոնցից 65-ում խաղացել է ինքն իրեն։ Խոսում ենք ֆիլմերում Շառլ Ազնավուրի ամենավառ դերերի մասին։
«Սատանան ու 10 պատվիրանները» (1962)

Յոթ հումորային պատմվածքներից բաղկացած ֆրանսիական ֆիլմ՝ նվիրված տարբեր գայթակղություններին ու թովչանքին, որոնց բախվում է մարդը։ Անդրադարձ 10 պատվիրաններին եւ թե որքան դժվար է մարդու համար դրանք պահել.
«Արարատ» (2002 թ.)

Կինոստուդիա. ֆիլմ է նկարահանվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։ Տասնութամյա տղայի համար, ով նկարահանման հրապարակում վարորդ է աշխատում, ֆիլմը անջնջելի տպավորություն է թողնում՝ փոխելով նրա կյանքը։ Սրան զուգահեռ զարգանում է արվեստաբան Անյայի ընտանեկան հարաբերությունների դրամատիկ պատմությունը։ Գլխավոր դերում Ազնավուրն է:
«Թիթեղյա թմբուկ» (1979)

Գդանսկ, ֆաշիզմի ծննդյան շրջան, մի երիտասարդ տղա հիասթափվում է մարդկանցից եւ հուսահատորեն չի ցանկանում չափահաս դառնալ։ Ազնավուրը ֆիլմում խաղացել է էպիզոդիկ դեր։
«Կրակեք դաշնամուրի վրա» (1960)

Ֆրանսուա Տրյուֆոյի ֆիլմը պատմում է հայտնի դաշնակահարի մասին։ Կնոջ ողբերգական կորստից հետո նա որոշում է հեռանալ արվեստի աշխարհից և աշխատանքի է անցնում բարում, որտեղ շուտով սիրահարվում է մատուցողուհուն, ինչպես նաև սիրավեպ է ունենում մարմնավաճառությամբ զբաղվող հարևանուհու հետ։ Երկրորդ սյուժետային շրջադարձը դաշնակահարի եղբոր հայտնվելն է, որը փախչում է գանգստերներից։ Ֆիլմում գլխավոր դերը խաղում է Շառլ Ազնավուրը։
«Կախարդական լեռ» (1982)

Մի երիտասարդ շրջանավարտ սովորելուց հետո գնում է Ալպեր՝ այցելելու եղբորը, բայց գերվելով լեռների մթնոլորտով, որոշում է մնալ այնտեղ։ Ազնավուրը ֆիլմում էպիզոդիկ դեր է կատարել։
«Շրջանակներ» (1959)

Հեռավոր 1959 թվականն է, Ազնավուրը 35 տարեկան է, երիտասարդ է, գեղեցիկ ու խարիզմատիկ։ Ֆիլմում նա մարմնավորում է Ջոզեֆին՝ երկու ընկերներից մեկին, ովքեր գայթակղում են աղջիկներին՝ փնտրելով սեր։
«Գլխարկագործի ուրվականները» (1982)

Հանցագործ թրիլլեր ժանրում նկարահանված գլխարկագործի և դերձակի պատմությունը, ովքեր ապրում են միմյանց հարեւանությամբ։o Ազնավուրը մարմնավորում է Կաշուդաս անունով ներգաղթյալ դերձակին, ով հետապնդում է իր հարեւանին՝ գլխարկագործ Լեոնին։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին