Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Շառլ Ազնավուր. «Ամենագեղեցիկ տապանաքարն անգամ միայն դիակ է ծածկում»

20:38, 22 մայիսի

Շառլ Ազնավուրը գիտեր բանաստեղծորեն արտահայտվել, ինչի մասին վկայում են նրա երգերն ու գրքերը, սակայն սովորական կյանքում եւս շանսոնյեն սիրում էր ցուցադրել իր պերճախոսությունը զրույցի ժամանակ։ Ստորև բերված ընտրանիում առանձնացրել ենք շանսոնյեի ամենաուշագրավ մեջբերումները:

«Ծանոթը, ով խորհուրդ է տալիս գնել 35 գիրք, «որը բոլորը պետք է անպայման կարդան», փորձում է ձեզ վաճառել ընդամենը թղթի կույտեր, եւ ոչ ավելին»:

«Յուրաքանչյուր ոք ստանում է իր սեփական փորձը, որը նրա համար միակ ճշմարիտ դպրոցն է»:

«Երիտասարդությունն ինքնին յուրահատուկ վերաբերմունք է կյանքի նկատմամբ․ այն արտահայտվում է քո խոսքերում, քո ասած բառերում: Իսկ երբ կորցնում ես երիտասարդ տեսքդ, արագ շարժումներդ ու մոռանում մանկական բառապաշարը, երբ քեզ հետ կատարվող փոփոխություններն անդառնալի են դառնում, վերածվում ես մի մարդու, ում ժողովուրդն անվանում է «ծեր փնթփնթան»»։

«Սիրուն դիմակայելը անհնարին խնդիր է»։

«Լինել այնպիսին, ինչպիսին կաս, ավելի հեշտ է, քան քեզ ուրիշ մեկի տեղը դնելը»:

«Պետք է վայելենք մեր երիտասարդությունը մինչեւ արբենանք, որովհետեւ մինչեւ քսան տարեկան մեր բոլոր պահերը հաշված են եւ մենք այլեւս երբեք չենք հանդիպի կորցրած ժամանակին»։

«Մենք միայն հնձում ենք այն զգացմունքները, որոնք ցանում ենք»:

«Ամենագեղեցիկ տապանաքարն անգամ միայն դիակ է ծածկում».

«Նույնիսկ երբ մտածում ենք, որ այլեւս ոչնչի չենք սպասում, մենք դեռ սպասում ենք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին»:

«Ես լիովին ազատ մարդ եմ եւ այդպիսին կլինեմ ամբողջ կյանքում: Ես գրում եմ այն, ինչ ուզում եմ, ինչպես ուզում եմ, եւ օգտագործում եմ իմ ուզած նախադասությունները»:

«Եթե ես շիկահեր լինեի, կապույտ աչքերով, բարձրահասակ եւ էլեգանտ, պարզ ձայնով, ես նման կարիերա չէի ունենա»:

«Իմ աշխատանքում ես ցավի արքան եմ»:

«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես ուրախ եմ ապրել, տեսնել, լսել, զգալ, վայելել շրջապատող աշխարհը: Դուք տեսնում եք, թե որքան հաշվարկող եմ ես: Ես չեմ խնդրում, ինչպես Ֆաուստը, ինձ վերադարձնել իմ երիտասարդությունը։ Ես կցանկանայի, պարզապես, մնալ այնպիսին, ինչպիսին կամ: Ես պատրաստակամորեն կհամաձայնեի շարունակել դիմանալ բոլոր այն անհարմարություններին, որոնք ինձ պատճառում է իմ տարիքը: Եվ թող ինձ ասեն, որ ես չափազանցնում եմ կամ շատ եմ խնդրում։ Թող այդպես լինի։ Ես խնդրում եմ, որ ինձ շնորհեք եւս հազար տարի՝ միայն հետաքրքրասիրությունից դրդված, որպեսզի տեսնեմ, թե ինչպիսին կլինի մեր աշխարհը երրորդ հազարամյակում...»:

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել