Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Բրիթնի Սփիրսը ցանկանում է ներել մարդկանց, որոնք դարձել են «իր նյարդերի վնասման» պատճառ

10:17, 23 մայիսի

Բրիթնի Սփիրսը նորից անկեղծ պատմել է իր առողջական խնդիրների մասին։ 42-ամյա երգչուհին Instagram-ի արդեն հանված գրառման մեջ հայտնել է, որ ցանկանում է ներել այն մարդկանց, որոնք դարձել են «իր նյարդերի վնասման» պատճառ, ինչն այնքան ուժեղ է, որ նա «չի կարող երբեմն անգամ մտածել»։

«Կար ժամանակ, երբ ինձ իմ կամքին հակառակ երկար ժամանակ պահում էին որոշակի տեղում»,- գրել է նա՝ նկատի ունենալով խնամքի տակ անցկացված ժամանակը, որն ավարտվել է 2021թ. նոյեմբերին։ Այդ ժամանակվանից ես փոխվել եմ»,- շարունակել է Սփիրսը։

Նա նշել է, որ շատ մարդիկ «չգիտեն, թե ֆիզիկապես ինչի միջով է անցել իր մարմինը»։ Երգչուհու խոսքով՝ իր «չափազանց խոր» վերքը «հավանաբար կմնա ընդմիշտ»։ Բրիթնին հավաստիացրել է, որ սովորել է հաղթահարել դա՝ «ամեն ինչ անելով իր ուժերի ներածի չափով», բայց «ես չեմ զգում, որ աշխարհը թույլ է տվել դա ինձ»։

«Ես պետք է դառնամ  ավելի նշանակալի մարդ եւ ներեմ իմ ծնողներին... բայց դա շատ դժվար է... Ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի մոռանամ դա եւ մյուսներին չվնասեմ իմ ցասմամբ»,- ասել է Սփիրսը։

Երգչուհու նյարդի վնասման մասին լուրը հայտնվել է այն բանից հետո, երբ նա պատմել է, որ կոտրել է ոտքը Լոս Անջելեսում, Chateau Marmont-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մայիսի 2-ին։ Երգչուհին Ինտերնետում իր երկրպագուներին պատմել է, որ ընկել է Հոլիվուդի հյուրանոցում պարելու ժամանակ։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել