Առողջ միտք, առողջ հոգի, առողջ մարմին. հենց այս կարգախոսի ներքո Հայաստանում երեկ՝ հունիսի 21-ին, նշվեց Յոգայի միջազգային օրը: Կասկադը մարդաշատ էր, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում եւ հարակից սրճարաններում բոլորը համախմբվել էին յոգայի շուրջ:
Յոգայի միջազգային օրն աշխարհում այս տարի նշվեց 10-րդ անգամ: Հայաստանն այն 175 երկրների թվում է, որոնք աջակցել են Հնդկաստանի բանաձեւը ՄԱԿ-ի ԳԱ-ում:
«2014 թվականին մեր վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում առաջարկեց հունիսի 21-ն ընդունել որպես Յոգայի միջազգային օր, եւ 175 երկիր հավանություն տվեցին այս առաջարկին, այդպիսով բանաձեւն ընդունվեց 2014 թվականի դեկտեմբերին, ինչից հետո՝ 2015 թ-ի հունիսի 21-ին նշվեց Յոգայի առաջին միջազգային օրը: Այդ ժամանակվանից այն անցկացվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որն աջակցել է այս բանաձեւը, եւ մենք տոնում ենք յոգան, ինչը նշանակում է նպաստում ենք առողջ մարմնին, առողջ մտքին եւ առողջ հոգուն: «Յոգ» նշանակում է համախմբում, եւ սա, իսկապես, մեր Յոգայի միջազգային օրվա ուղերձն է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհան: Հարցին՝ ինչպե՞ս է Կասկադն ընտրվել՝ որպես միջոցառման անցկացման վայր, նա պատասխանեց.
«Մենք, սովորաբար, փորձում ենք այս միջոցառումն անցկացնել աշխարհի ամենահայտնի վայրերում, ուստի այստեղ՝ Երեւանում, ընտրել ենք ամենանշանավոր վայրերից մեկը՝ Կասկադը, եւ շատ ուրախ ենք, որ այստեղ նշում ենք Յոգայի Միջազգային օրվա 10-րդ տոնակատարությունը»:
Դեսպանի բնորոշմամբ՝ յոգայով հետաքրքրվածների թիվը Հայաստանում տարեցտարի ավելանում է. «Ամեն տարի անցկացվող այս միջոցառումն օգնում է մեզ տարածել այն գաղափարը, որ սա խթանում է ոչ միայն առողջությանը, այլեւ միավորում է ամբողջ աշխարհին՝ անկախ ազգությունից: Այնպես որ, ըստ էության, սա խաղաղության ուղերձ է»,-եզրափակեց նա:
Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանի կրթության, գիտության, սպորտի, մշակույթի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը՝ Յոգայի միջազգային օրվա միջոցառումը Հայաստանում կազմակերպելու համար՝ ընդգծելով հայ եւ հնդիկ ժողովուրդների դարավոր ընկերությունը:
«Ինձ համար մեծ պատիվ է երկրորդ տարին անընդմեջ լինել այս կարեւոր միջազգային միջոցառման գլխավոր հյուրը: Հայաստանում յոգային նվիրված միջոցառումներն արժեւորում են հայ-հնդկական միջմշակութային համագործակցությունը, դրա շարունակական ընթացքն ու հազարամյակների հասնող երկկողմ շփումները: Յոգայի հանդեպ աճող հետաքրքրությունը, որը դրսեւորվում է այս միջոցառմանը մասնակցելիս, ըստ էության, վկայությունն է հայ-հնդկական շարունակվող համագործակցության»,-նշեց նա:
Հավելենք, որ 2016 թ-ին Հնդկաստանի «Յոգա» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես հնդիկ ժողովրդի հնագույն փիլիսոփայության եւ հասարակության առողջ ապրելակերպի դրսեւորում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:09, 27 հունիսի
Վարունգի տարայի չափազանց ամուր կափարիչն ամուսնալուծության պատճառ է դարձել22:19, 27 հունիսի
Արհեստական բանականությունը կարող է հասնել նաեւ գինուն21:18, 27 հունիսի
Ծաղիկներ տան համար եւ ոչ միայն. պարզ միջոց՝ զայրացնող մոլախոտերից ազատվելու համար20:30, 27 հունիսի
Balenciaga-ի 2024 թվականի աշնանային հավաքածուն կամուրջ է ժամանակների միջեւ19:33, 27 հունիսի
Աշխարհի ամենահարուստ մարդն աշխատում է օրական 24 ժամ. երբ քնում է՝ նոր գաղափարներ է տեսնում երազում17:05, 27 հունիսի
«Մենք չենք մեկնում այս անգամ «Սլավյանսկի Բազար» մրցույթին, քանի որ իրավիճակը բավականին լուրջ է եւ պատասխանատու». Սյուզաննա Մելքոնյան16:13, 27 հունիսի
75-ամյա Վերա Վոնգն ապացուցում է, որ գտել է երիտասարդության բանաձեւը15:23, 27 հունիսի
Քորթնի Քարդաշյանը պատմել է իր վախերի մասին՝ կապված հեշտոցի «արտանկման» հետ ծննդաբերությունից հետո14:33, 27 հունիսի
59-ամյա Պաուլինա Պորիզկովան բիկինիով. «Որքան մեծ, այնքան լավ»13:43, 27 հունիսի
Բրիթնի Սփիրսը «դավաճանված» է զգում պապարացիների վերջին լուսանկարների պատճառով13:07, 27 հունիսի
Նրբագեղ Սելենա Գոմեսը պապիկի հետ՝ ձեռք ձեռքի տված12:12, 27 հունիսի
Թոմ Քրուզի դուստրը հրաժարվել է հոր ազգանունից