Մարմինն ընդգրկող մուգ կարմիր զգեստ, արծաթագույն բարձրակրունկներ, գլամուրային սանրվածք ու դրամատիկ դիմահարդարում․ այսպիսի կերպարով է Լիա Զախարյանը ներկայացել իր նոր ֆոտոշարքում, որից մի քանի կադր կիսվել է ինստագրամյան իր հետեւորդների հետ։ Լիայի էջին հետեւողները նկատել են, որ դերասանուհին հաճախ է հրապարակում նոր ֆոտոշարքեր՝ մեկը մյուսից տարբեր ու կերպարային, որոնք ընդգծում են դերասանուհու ոճն ու արտիստիզմը։ Լիան որոշել է գեղեցիկ լուսանկարներ ունենալու «լայֆհակով» կիսվել իր ինստաընտանիքի հետ։
«Ինչպես եմ ես լուսանկարվում։ Ինչպես եմ աշխատում տեսախցիկի հետ։ Ինչպես եմ մտածում դիրքերս՝ ըստ կրած զգեստի եւ արտաքին տեսքի։
Посмотреть эту публикацию в Instagram
Ամենաառաջին իմ լայֆհակը՝ ես առանց երաժշտության չեմ կարողանում աշխատել։ Չեմ կարողանում ստեղծագործել… Պարտադիր միացնում եմ ինձ տրամադրող երգեր, էմոցիաներս ակտիվանում են, կտրվում եմ իրականությունից, կարծես ոչինչ ու ոչ ոքի չեմ նկատում, ու․․․ գնաց»,-նշել է Լիան։ Դերասանուհին հավելել է, որ կարեւոր է նաեւ այն թիմը, ում հետ պլանավորում եւ իրականացնում է ֆոտոշարքը։
Այս ֆոտոշարքի շուրջ Լիան աշխատել է տիկտոկեր Անդրանիկի հետ (sp1ark): Նրա զգեստի դիզայները Ալիսա Հարությունյանն է, որի հետ Լիան համագործակցել էր նաեւ NEWS.am STYLE-ի՝ 2023 թ-ի գարնանային ֆոտոշարքի շրջանակում։ Վարսահարդարումը՝ Շուշան Ավետիսյանի, դիմահարդարումը՝ glambyalexisrose։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 հունիսի
ՀՈւՆԻՍԻ 25-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:16, 24 հունիսի
Բարսելոնան կարգելի մինչեւ 2028թ. զբոսաշրջիկներին վարձու բնակարանների տրամադրումը21:04, 24 հունիսի
Դուբայը դառնում է շքեղ զբոսանավերի համաշխարհային կարգի վայր20:10, 24 հունիսի
Սոցիալական ցանցերը հանգեցրել են իրական հարաբերությունների և փոխազդեցությունների դեգրադացման19:19, 24 հունիսի
OnlyFans-ի աստղը մերժել է 5 000 պոտենցիալ բոյֆրենդներին16:11, 24 հունիսի
Vogue World: Paris-ի ամենավառ կերպարները15:16, 24 հունիսի
Wilberries-ի հիմնադիրը արդեն 20 տարի ինքն իրենից գնումներ է կատարում սեփական մարքետփլեյսում14:32, 24 հունիսի
Իլոն Մասկը հավաստիացնում է, որ ոչ մի գաղտնիք իր 12-րդ զավակի ծնվելու հետ կապված՝ չկա13:12, 24 հունիսի
Քարա Դելեւինը ցուցադրել է Մադոննայի կոնաձեւ կուլտային կրծկալը12:20, 24 հունիսի
Շոն Պենը ժխտում է, որ երբեւէ ծեծել է Մադոննային բեսյբոլի մահակով. «Ես նրան սիրում եմ»11:55, 24 հունիսի
Հեյլի Բիբերը որոշել է փորձել Քայլի Ջեների ոճը11:11, 24 հունիսի
Քեթի Փերին «էլեկտրահարել» է Փարիզի Վանդոմի հրապարակը Vogue World-ի շոուի ժամանակ