Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես են Քանիե Ուեսթի հետ սարսափելի ամուսնալուծությունը եւ 72-օրյա աղետալի ամուսնությունը ոգեւորել իրեն սերիալ ստեղծել

22:29, 30 մայիսի

Քիմ Քարդաշյանի գալիք սերիալի ակունքները Hulu-ում, որտեղ նա խաղում է ապահարզանի գծով փաստաբանի դերը, «The Kardashians» սերիալի նոր դրվագներ են բացահայտում։ Քիմը հանդիպում է «Սարսափների ամերիկյան պատմության» ստեղծող Ռայան Մըրֆիի հետ։

Քիմը խոստովանել է, որ այնքան էլ չի հասկանում, թե ինչու է Մըրֆին ցանկացել հանդիպել իր հետ, եւ, ինչպես պարզվել է,  դա նրա համար էր, որպեսզի ներկայացնի սերիալը։ Թեեւ ներկա պահին սերիալն անվանում չունի, դրա մասին հայտարարվել է դեկտեմբերին, որտեղ Քիմը խաղալու է Լոս Անջելեսի ապահարզանների գծով ամենահաջող փաստաբանի դերը։

Հավաստիացվել է, որ նրա կերպարը ոգեշնչվել է իսկական փաստաբանից՝ Լորա Վասերից, որը Քիմին ներկայացրել է NBA-ի խաղացող Քրիս Համֆրիսի հետ 72-օրյա ամուսնությունից հետո ապահարզանի եւ Քանիե Ուեսթի հետ դաժան «ճակատամարտի» ժամանակ։

«Այս շաբաթ տեղի կունենա «Սարսափների ամերիկյան պատմության» պրեմիերան։ Ես նյարդայնանում եմ, որովհետեւ այնտեղ ասում եմ իսկապես անպարկեշտ արտահայտություններ եւ խելահեղ բաներ եմ անում»,- խոստովանել է Քիմը։

Մըրֆին նշել է, որ իրեն զանգահարել եւ հարցրել են. «Ի՞նչ ես կարծում, Քիմը կցանկանա իր սեփական շոուն ստեղծել»։

Քիմը նույն  պահին նայում է մորը՝ Քրիսին, եւ նրանք երկուսն էլ թափահարում են գլուխները. «Վայ, էս ինչի մեջ եմ խրվել»։ Կարո՞ղ եմ ես արդյոք իսկապես կատարել դա։ Բայց ես կարծում եմ, որ կարող եմ»,- ասում է Քիմը։

Մըրֆին նշել է, որ խաղալու է աշխարհի ամենաթանկ եւ լավագույն փաստաբանին ապահարզանների գործով։ «Ես որոշակի փորձ ունեմ»,- ասում է Քիմը՝ աչքով անելով, իսկ Մըրֆին շարունակում է. «Նա իր սեփական ֆիրման ունի, եւ նրա ֆիրմայի առանձնահատկությունն այն է, որ դա լրիվ կանացի ֆիրմա է։ Դրանում կա այն, ինչ եւ «Սեքսը մեծ քաղաքում»-ում՝ ընկերուհիներ»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել