Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Ինչպիսի՞ն էր Սի Ցզինպինի եւ Էմանուել Մակրոնի համար պատրաստված ընթրիքը

16:18, 3 հունիսի

Իր իշխանության 11 տարիների ընթացքում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ակամա սկիզբ է դրել սննդի եւ ճանապարհորդության բազմաթիվ միտումների՝ Պեկինում բաոյի (շոգեխաշած բուլկի) վաճառքի աճից մինչեւ անգլիական փաբի վաճառքի արագացում:

Բայց երբ խոսքը վերաբերում է պաշտոնական ընթրիքներին, որոնց նա մասնակցում է, հանրությանը մինչեւ վերջերս հազվադեպ էր հնարավորություն տրվում համտեսելու նույն ուտեստները: 

Մայիսի սկզբին Սի Ցզինպինը 2019 թվականից ի վեր առաջին անգամ շրջագայեց դեպի Եվրոպա: Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում Չինաստանի առաջնորդի պատվին պաշտոնական բանկետ էր կազմակերպել՝ նշելով երկու երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների 60-ամյակը: Սակայն հետաքրքրասերները, ովքեր հույս ունեն համտեսել այն, ինչ մատուցվել է աշխարհի երկու առաջնորդներին, Փարիզում չեն գտնի այդ ուտեստները: Դա անելու համար նրանք պետք է գնան հոնկոնգյան Plaisance ռեստորան, որը ներառել է «չինա-ֆրանսիական պետական ​​ընթրիք» կոչվող հատուկ  ճաշացանկը, որը հասանելի կլինի մինչեւ հունիսի վերջ:

макр.jpg (44 KB)

Ռեստորանը Մենտոնեում հայտնի  շեֆ-խոհարարի եւ Mirazur ճաշարանի սեփականատեր Մաուրո Կոլագրեկոյի մասնաճյուղն է․ նա երեք խոհարարներից մեկն էր, որոնք հրավիրված էին ստեղծելու պետական ​​ընթրիքի ճաշացանկը:

Կոլեգրեկոն նշել է, որ համաշխարհային առաջնորդների համար ճաշ պատրաստելու հնարավորություն ստացել է, երբ իրեն զանգահարել են Ելիսեյան պալատից։ «Նրանք ինձ խնդրեցին մասնակցել այս պետական ​​բանկետի ճաշացանկի ստեղծմանը՝ չնշելով, թե ով է լինելու հյուրընկալվող նախագահը՝ պետական ​​գաղտնիքի նկատառումներից ելնելով»,-CNN-ին ասել է Կոլեգրեկոն՝ հավելելով, որ միանգամից ընդունել է առաջարկը: «Դա ավելացրել էր հուզմունքս, քանի որ երբեք չգիտես, թե ինչպիսին կլինի հյուրերի ճաշակը: Բայց, ի վերջո, մենք ստեղծեցինք մենյու, որը շատ համապատասխանում է իմ սիրած խոհանոցին, բացառիկ բաղադրիչներով եւ նուրբ համերով»:

Կոլեգրեկոյին հանձնարարվել էր նախագծել երեկոյի մեկնարկը: Ունենալով իտալա-արգենտինական ծագում եւ Ֆրանսիայում փորձառություն՝ խոհարարը հայտնի է այս բոլոր մշակույթների ազդեցությունները համադրելով՝ հատուկ ուշադրություն դարձնելով սեզոնային արդիականությանը եւ կայունությանը:

2019 թվականին նա դարձել է առաջին ոչ ֆրանսիացի շեֆ-խոհարարը, ով Միշլենի երեք աստղ է ստացել Ֆրանսիայում՝ ի դեմս իր Mirazur ռեստորանի: Նույն թվականին հաստատությունը ճանաչվել է թիվ 1 ռեստորանը «Աշխարհի 50 լավագույն ռեստորանների» վարկանիշում։

Կոլագրեկոն ասում է, որ իրենց թիմը ընդամենը մեկ ամիս ուներ, որպեսզի պետական ​​ընթրիքի համար կերակուրը պատրաստեր եւ ձեւավորեր, սակայն խոհարարներին տրվել է «քարտ բլանշ»՝ ստեղծելու այն, ինչ իրենց դուր է գալիս, քանի դեռ այն «ներկայանալի էր եւ հարգալից ֆրանսիական արտադրանքի նկատմամբ»:

Կոլագրեկոն ասում է, որ երկու համաշխարհային առաջնորդների համար ճաշացանկ ստեղծելը դժվար եւ հետաքրքիր փորձ էր: Բաղադրատոմսերը մշակելուց հետո խոհարարները տարբեր բաղադրիչների ցուցակներ են ուղարկել Ելիսեյան պալատի խոհանոցային թիմին՝ խոհարար Ֆաբրիս Դեւինի գլխավորությամբ։

Այնուհետեւ, պետական ​​ընթրիքի առավոտյան, Կոլագրեկոյի թիմը ժամանել է պալատ՝ մյուս խոհարարների հետ սկսելու երեկոյի նախապատրաստությունը: «Այնուհետեւ խոհանոցում մեզ այցելեց տիկին Բրիջիթ Մակրոնը, որը հանգստացրեց եւ մոտիվացրեց մեզ»,- ասում է նա՝ խոսելով Ֆրանսիայի առաջին տիկնոջ հետ իր հանդիպման մասին,-«Նրա համար ճաշ պատրաստելը մեծ պատասխանատվություն է: Միայն հիմա ենք հասկանում, թե որքան բախտավոր ենք այս հրաշալի պահի մի մասնիկը լինելու համար»:

Խորտիկներ, որոնք ապշեցրել են Չինաստանի առաջին տիկնոջը

Ընդհանուր առմամբ գալա ընթրիքին հրավիրված է եղել 250 հյուր։ Վերջնական ճաշացանկը համեմատաբար սեղմ է եղել՝ բաղկացած երեք ճաշատեսակներից, որոնք համապատասխանում են ղեկավարների զբաղված գրաֆիկին:

макр1.jpg (34 KB)

Նախուտեստների համար Կոլագրեկոն մատուցել է Տուրտո (ընտանի ծովախեցգետին Ֆրանսիայից) եւ Oscietra խավիարով կարկանդակ՝ զարդարված վարդագույն եւ մանուշակագույն ծաղիկներով գեղեցիկ դոնդողաձեւ միջուկով: «Մենք պետք է առաջարկեինք համեր, որոնք կբավարարեին բոլորի ճաշակը՝ միաժամանակ արտացոլելով մեր խոհարարական անհատականությունը: Նպատակն էր ցույց տալ մեր՝ առողջ սնվելու եւ ապրանքի նկատմամբ հարգանքի մասին փորձառությունը: Էսթետիկան եւս շատ կարեւոր է, քանի որ դրանով է կազմվում ճաշատեսակի առաջին տպավորությունը»։

Եվ, ի ուրախություն խոհարարի, մանրուքների նկատմամբ այս ուշադրությունն աննկատ չի մնացել։ «Չինաստանի նախագահի կնոջը դա շատ տպավորեց, ուստի առաքելությունը կատարված է»,-ասում է նա:

макр2.jpg (34 KB)

Կոլագրեկոն ընթրիքի վերջում կարողացել է զրուցել հյուրերի հետ: Հենց այդ ժամանակ էր, որ Պենգ Լիյուանը` Սի Ցզինպինի կինը, շնորհակալություն է հայտնել նրան եւ գովաբանել խորտիկի գեղագիտությունը, նրբագեղությունն ու համը:

Երեկոյի հիմնական ճաշատեսակի պատրաստել է Michelin Աստղի արժանացած  ֆրանսիացի շեֆ-խոհարար Պիեռ Գանյերը։ Նա որոշել էր մատուցել դանդաղ եփած Bresse հավ՝ կոնյակի, պորտի, Մադեյրա գինու եւ հավի արգանակի խառնուրդով։ Ճաշատեսակը պատված էր Vin Jaune գինուց պատրաստված սոուսով՝ հատուկ սպիտակ գինի, որն արտադրվում է ֆրանսիական Jura գինեգործական շրջանում:

Երեկոն ավարտվել է ելակով եւ վերբենայով պատրաստված դեսերտով, որը ստեղծել է Délicatisserie-ի հիմնադիր եւ սուպերսթար հրուշակագործ Նինա Մետայերը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել