Վերա Վոնգը Նյու Յորքում կայացած Fragrance Foundation Awards 2024 մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրել է իր տարիքին հակասող արտաքինը: 74-ամյա դիզայները ուշադրություն է գրավել իր հանդերձանքով․ նա կրել է լայմի երանգի երկար զգեստ՝ բաց դեկոլտեով եւ գլամուրային փեշով, որը զարդարված էր փետուրներով։
Երկու երեխաների մայրը, որը հայտնի է հարսանյաց նորարարական ձեւավորումներով, համարձակ զգեստը կրել է սեւ մինի տոպի վրայից:
Fragrance Foundation Awards-ը հայտնի է նաեւ որպես FiFi Awards․ այն ամենամյա միջոցառում է, որը տոնում է բուրմունքների ոլորտում ստեղծագործական գերազանցությունը:
Ավելի վաղ Վերա Վոնգը «պայթեցրել էր» համացանցը լողավազանի մոտ արված իր լուսանկարներով։
Նկարներում դիզայները կրում էր սպիտակ լողազգեստ, երկար ականջօղեր, սեւ արեւային ակնոց եւ բյուրեղներով ծածկված Miu Miu սանդալներ: Մեկնաբանություններում բաժանորդներն իրենց հիացմունքն էին արտահայտել նրա երիտասարդ արտաքինի վերաբերյալ։
Հարցազրույցներից մեկում, խոսելով իր գեղեցկության գաղտնիքների մասին, Վոնգը նշել էր, որ խիստ դիետա չի պահում։
«Ես, իհարկե, ուտում եմ McDonald's»,-2023 թվականի հոկտեմբերին՝ Page Six Style-ի հետ զրույցում ասել էր Վոնգը։ Նա հավելել էր, որ կարող է երկու շաբաթ անընդմեջ «ամեն օր պատվիրել» այդ ուտելիքը, մինչեւ այն կփոխարինի մեկ ուրիշով։
Նա նաեւ խոստովանել է, որ սիրում է Dunkin' Donuts բլիթները՝ սերուցքային միջուկով եւ շաքարավազի գլազուրով: «Ես մարզումների մեծ երկրպագու չեմ, բայց սիրում եմ գոլֆ խաղալ»:
Եվ, վերջապես, Վոնգը բացահայտել է իր երիտասարդության եւս մեկ գաղտնիք՝ «աշխատանք, քուն, օղուց պատրաստված կոկտեյլ, քիչ արեւ»,-2020 թվականին գրել էր նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:11, 3 հուլիսի
Լեգենդար դիզայներ Վերա Վոնգը ցուցադրել է համարձակ կերպարներ իր 75-ամյա հոբելյանի առիթով15:17, 3 հուլիսի
Forbes-ը դարձել քննադատության թիրախ «Բրիջերթոնների» մասին հոդվածի պատճառով14:20, 3 հուլիսի
Լավագույն ընկերները՝ Բեն Աֆլեքը եւ Մեթ Դեյմոնը, նորից միասին կլինեն էկրանին13:56, 3 հուլիսի
Աշխարհի ամենահարուստ մարդու հարսնացուն շարունակում է վայելել հանգիստը Հունաստանի ափերի մոտ 500 մլն դոլար արժողությամբ զբոսանավով13:10, 3 հուլիսի
Ռիտա Օրան մթագնել է բոլորին փայլուն «մերկ» զգեստով12:22, 3 հուլիսի
Երկրպագուները Ջենիֆեր Լոպեսի նիհարելը կապել են Բեն Աֆլեքի հետ ունեցած անհամաձայնության հետ11:19, 3 հուլիսի
Մադոննայի դստեր՝ Լուրդես Լեոնի «պատռված» զգեստը քիչ բան էր թողնում երեւակայության համար10:55, 3 հուլիսի
Ռուսաստանում կոչ են անում արգելել Քանիե Ուեսթին մտնել երկիր երգերի «այլասերված տեքստերի» պատճառով10:18, 3 հուլիսի
Ամերիկյան դերասան Նիք Քենոնը բացատրել է, թե ինչու է 10 մլն դոլարով ապահովագրել իր ամորձիները09:00, 3 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 2 հուլիսի
Օլյա Հակոբյանն իր նոր ֆոտոշարքում ցուցադրել է սպորտային կազմվածքը22:20, 2 հուլիսի
«Վիշապի տան» վերջին դրվագը ցնցել է հանդիսատեսին բացահայտ սեքսուալ տեսարանով