Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Խելագար Մաքսից մինչեւ Խելագար Մաքս

17:29, 16 հունիսի

«Ֆուրիոսո. Խելագար Մաքսի խրոնիկան» այս տարվա ամենասպասված ֆիլմերից մեկն է, այն լեգենդար «Խելագար Մաքսը» նովելի պրիկվելն է, որը պատմում է կին քաջարի մարտիկ Ֆուրիոսայի մանկության եւ պատանեկության մասին։

«Խելագար Մաքսի» մասին ֆիլմերի շարքի երկրպագուները հիացմունք են ապրում, իսկ նրանք, որոնք ծանոթ չեն համատեքստին, կարող են ընդամենը պոստերից կռահել այն մասին, թե մոտավորապես ինչ պետք է սպասել։ Իսկ սպասելու շատ բան կա։

Հետապնդման պատմությունը հետաշխարհավերջյան անապատում ձեռք է բերում նոր երանգներ՝ համատեքստի ընդլայնման շնորհիվ։

Ֆուրիոսան անհավանական խարիզմատիկ հերոսուհի է ստացվել, արժանի ոչ թե մեկ, այլ ֆիլմերի մի քանի շարքի՝ այնքան բազմակողմ է այս կերպարը եւ առեղծվածային։ Անյա Թեյլոր-Ջոյը, որը կատարել է գլխավոր հերոսուհու դերը, կարողացել է բացահայտել Ֆուրիոսայի անձը եւ այն, թե ինչպես է նա փոխվում իրադարձությունների ընթացքում։

Քրիս Հեմսվորթը, որը կատարել է Դեմենտոսի դերը, նույնպես հիանալի է կատարում իր դերը՝ ցույց տալով առավելագույն չափով հակասական կերպարին, որի դաժանության եւ հիմարության հետեւում կանգնած է իր սեփական պատմությունը։

Տեսարժան էքշըն տեսարանները, հիշվող կադրերը եւ հետաքրքիր ռակուրսները, ինչպես նաեւ հետապնդման եւ մահապատժի հարուստ տեսարանների դրայվը երկրպագուների համար շարունակական են։ Սակայն կա նաեւ տրտնջալու բան. հետապնդումը հանուն հետապնդման երբեմն վերածվում է անիմաստության, ասես ավազի փոթորիկ թաքցնելով հանդիսատեսից որոշ կերպարների մոտիվները։ Աչքի է զարնում նաեւ համակարգչային գրաֆիկայի ավելորդ օգտագործումը, հատկապես այնտեղ, որտեղ առանց դրա էլ էր կարելի։

Եվ այնուամենայնիվ,  Ֆուրիոսան հիշվող պատմություն ունի, որը ֆրանշիզի նախորդ մասերին հաղորդում է ավելի ծավալուն համատեքստ։

Վերջում հանդիսատեսներին տիտրերում ներկայացվել է նոստալգիա ապելու հնարավորություն՝ հետեւելով «Խելագար Մաքս. կատաղության ուղի»-ի կադրերին։

Դահլիճից դուրս գալուց հետո եւս քառորդ ժամ ձեր ականջներում կհնչի, բայց թող դա ձեզ մոռանալ չտա, որ չարժե համեմատել նոր ժապավենը նախորդների հետ, քանի որ այն ընդամենը բացահայտում է նախորդ մասերի համատեքստը՝ ընդհանուր պատմությունն ավելի ծավալուն դարձնելով։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել