Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Լենի Քրավիցը հավաստիացնում է, որ ամուրի կմնա, մինչեւ որ հարմար կնոջ հանդիպի

16:11, 17 հունիսի

Լենի Քրավիցը հավաստիացնում է, որ ամուրի կմնա, մինչեւ որ հարմար կնոջ հանդիպի։ Վերջերս The Guardian-ում հրապարակված հարցազրույցում Քրավիցը պատմել է այն մասին, թե ինչպես է հայտնաբերել, որ հայրը դավաճանում էր մորը։ Հայրն այն ժամանակ Քրավիցին ասել էր, որ վերջնարդյունքում նա եւս դավաճանելու է իր կնոջը։

«Նա ճիշտ դուրս եկավ։ [Դերասանուհի Լիզա Բոնեի հետ] ամուսնանալուց հետո ես սկսեցի ավելի շատ նմանվել նրան»,- ասել է Քրավիցը The Guardian-ին։ Գրեմմիի մրցանակակիր երգիչը Բոնեից բաժանվել է 1993թ. եւ պատմել, որ ինքը մտածում է իր դավաճանությունների մասին։ «Դա ինձ դուր չէր գալիս։ Ես չէի ցանկանում այդպիսի տղա լինել»,- ասել է նա։ «Ուստի ստիպված եղա լուծել այդ խնդիրը, եւ դա տարիներ տեւեց»։

Նրա խոսքով՝ դա նշանակում էր «պատասխանատվություն ստանձնել» եւ թույլ չտալ, որ իր «ցանկությունները գերիշխեն»։ Քրավիցը հայտնել է, որ լուրջ հարաբերություններ չունի արդեն ինը տարի։ Պատասխանելով հարցին, թե արդյոք անկեղծ էր, երբ հայտարարում էր, որ կհրաժարվի սեքսից, քանի դեռ հարմար մարդ չի գտել, Քրավիցը հաստատել է իր դիրքորոշումը։ «Այո։ Դա հոգեւոր պահ է»։

Արտիստը նախկինում ասում էր, որ չի պատրաստվում տատանվել այս հարցում։ «Դա խոստում է, որը տվել եմ Աստծուն երեք տարի առաջ»,- ասել էր նա այն ժամանակ:

Նախկինում Քրավիցը սիրավեպեր է ունեցել այնպիսի աստղերի հետ, ինչպիսին են Նիքոլ Քիդմանը, Ադրիանա Լիման եւ Քայլի Մինոուգը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել