Ջասթին Թիմբերլեյքը ձերբակալվել է Նյու Յորքում՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար։ Երգչին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, ասվում է Սաֆոլք շրջանի դատախազության հայտարարության մեջ:
Թիմբերլեյքը ձերբակալվել է Հեմփթոնսի Սագ Հարբորում՝ Լոնգ Այլենդի հայտնի վայրում: Պաշտոնական մեղադրանքի առաջադրվելուց հետո նա ազատ է արձակվել առանց գրավի։
Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են TMZ-ին, որ ոստիկանները երգչին կանգնեցրել են այն բանից հետո, երբ նա քշել է կանգառի նշանի կողքով:
Թիմբերլեյքը սթափության թեստ է անցել, եւ նրան խնդրել են ալկոտալիզատորի թեստ անցնել, որից նա հրաժարվել է։ Հրատարակությունը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել մի քանի ընկերներ եւ փորձել են համոզել սպաներին, որ զիջեն արտիստին, սակայն նրան ձեռնաշղթաներ են հագցրել եւ ձերբակալել։
Աղբյուրը DailyMail.com-ին հայտնել է, որ «Ջասթինը ընկերների հետ ընթրել էր ռեստորանում, որի մոտ ոստիկանական մեքենաներ են եղել։ «Նրանք փնտրում են մարդկանց, ովքեր հեռանում են կեսգիշերից հետո եւ ովքեր կարող են հարբած լինել։ Ջասթինը հեռացել է ժամը 12:30-ին, եւ նրան անմիջապես կանգնեցրել են։ Ոչ ոք չի տուժել, եւ դեպքի վայրում դրամա չի եղել»։
Թիմբերլեյքին մեղադրանք է առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ վարելու, ինչպես նաեւ կանգառի նշանը շրջանցելու եւ անվտանգության գոտին չկապելու համար: Նա դատարան կներկայանա հուլիսի 26-ին։
Նյու Յորք նահանգում Թիմբերլեյքին վարորդական իրավունքից զրկել են՝ շնչառական անալիզատորից հրաժարվելու պատճառով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:05, 29 հունիսի
19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել17:28, 29 հունիսի
«Հարի Փոթերի» շապիկը նոր ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 1,9 միլիոն դոլարով15:34, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլի. Հայաստանը եղբայր է, հուսալի, սիրելի եղբայր15:10, 29 հունիսի
Նիկոլ Շերզինգերը խոստովանել է, որ ժամանակն իր դեմ է աշխատում15:03, 29 հունիսի
13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը