System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հերթական անգամ քննադատել է Imagine Dragons-ին Ադրբեջանում ելույթ ունենալու որոշման համար՝ ասելով, որ ինքը «չի հարգում նրանց՝ որպես մարդկանց»:
Ամերիկյան փոփ ռոք խումբն անցած սեպտեմբերին համերգ է տվել Բաքվում՝ չնայած քննադատություններին, որ դա կարող է դիտվել որպես աջակցություն Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևին:
Թանկյանը նախկինում նամակ էր գրել Imagine Dragons-ին՝ կոչ անելով նրանց վերանայել Բաքվում ելույթ ունենալու իրենց որոշումը՝ մտավախությունների ֆոնին, որ դա կարող է օգնել «սպիտակեցնել բռնատիրական ռեժիմի կերպարը»:
Այլ հայտնի երաժիշտներ նույնպես անցյալ օգոստոսին բաց նամակով կոչ էին արել Imagine Dragons-ին չեղարկել համերգը։ Ստորագրողների թվում էին Բրայան Էնոն և Փինք Ֆլոյդի աստղ Ռոջեր Ուոթերսը:
Metal Hammer երաժշտական հրատարակությանը տված նոր հարցազրույցում Թանկյանը խստորեն դատապարտել է Imagine Dragons-ին իրենց որոշման համար:
«Տեսեք, ես դատավոր չեմ այն մարդկանց, ովքեր կարող են խմբերին ասել, թե որտեղ նվագել, որտեղ ոչ... Ես հասկանում եմ, որ նրանք դա անում են փողի համար, որ նրանք արտիստ են, զվարճացնում են և այլն: Բայց երբ կա իշխանություն, որը պատրաստվում է էթնիկ զտումներ իրականացնել, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում 120.000 հայի սովի էր մատնել և այնտեղ ուտելիք կամ դեղորայք չէր թողնում անցկացնել... Գիտեք, եթե ես՝ որպես արվեստագետ, իմանայի այս մասին, ես երբեք չէր կարողանա գնալ և նվագել այս շոուն: Բայց որոշ արվեստագետներ դա անում են: Իսկ ես չգիտեմ ինչ ասել այս արտիստների մասին։ Ես նրանց որպես մարդկանց չեմ հարգում։ Գրողին իրենց արվեստը, որքան հասկանում եմ, լավ մարդիկ չեն»։
«Եթե դուք այնքան կույր եք արդարադատության հանդեպ, որ գնում եք շոու նվագելու մի երկրում, որը սովամահ է անում մեկ այլ երկիր, ինչի մասին ասում են Արդարադատության միջազգային դատարանը, Amnesty International-ը և Human Rights Watch-ը: ...Եթե դուք դեռ գնում եք ելույթ ունենալու այդ երկրում, ես չգիտեմ, թե ինչ ասեմ ձեր մասին որպես մարդկանց: Ինձ նույնիսկ չի հետաքրքրում ձեր երաժշտությունը: Եթե դու վատ մարդ եք, ինձ չի հետաքրքրում... Ես ոչ մի հարգանք չունեմ այս տղաների նկատմամբ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:05, 29 հունիսի
Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել17:28, 29 հունիսի
«Հարի Փոթերի» շապիկը նոր ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 1,9 միլիոն դոլարով15:34, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլի. Հայաստանը եղբայր է, հուսալի, սիրելի եղբայր15:10, 29 հունիսի
Նիկոլ Շերզինգերը խոստովանել է, որ ժամանակն իր դեմ է աշխատում15:03, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը