Քանյե Ուեսթը ավելի քան 50 հազար դոլար է ծախսել Փարիզում ընկերների եւ գործընկերների հետ ընթրիքի վրա: Ռեփերը կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ, ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու նորաձեւության շաբաթին, եւ նրանք արդեն ուշադրություն են գրավել իրենց արտասովոր հանդերձանքով։
Աղբյուրի համաձայն՝ նրանք Սեն Ժերմեն-դե-Պրե թաղամասում գտնվող առանձնատուն են հրավիրել մոտ 30 մարդու՝ հիմնականում ընկերներին, ֆրանսիացի գործընկերներին եւ երաժշտության ու սպորտի ոլորտի ներկայացուցիչների, ովքեր քաղաքում էին ամենամյա նորաձեւության երեկույթների շրջանակում։
«Քանյեն սիրում է լինել հիանալի հյուրընկալ»,-The U.S. Sun-ին պատմել է երեկույթի կազմակերպիչը: Իհարկե, նա գումար չի խնայում․ միայն գինու վրա ռեփերը ծախսել է ավելի քան 40 հազար դոլար՝ պատվիրելով հինգ շիշ Pinot Noir՝ յուրաքանչյուրը 3950 դոլար արժողությամբ, տասը շիշ Բորդո՝ 1000 դոլարի եւ Dom Perignon շամպայն՝ 7440 դոլարով։ Հյուրերը խմել են նաեւ Cristal Brut։
«Նա չի վախենում տոննաներով փող ծախսել ուտելու եւ խմելու վրա», - շարունակել է ինսայդերը: «Նա սիրում է ֆրանսիական խոհանոցը»:
Որպես նախուտեստ հյուրերին առաջարկվել է սեւ խավիար (320 դոլար՝ 30 գրամի դիմաց), ապխտած սաղմոն՝ 3100 դոլար արժողությամբ եւ սթեյք՝ 1340 դոլարով։
Կազմակերպիչն ասել է, որ Քանյեն «միշտ պահանջում է լավագույն միսն ու արտադրանքը» եւ խոստովանել է, որ առաջին անգամը չէ, որ նման չափից դուրս պահանջներ է ներկայացնում։ «Նրան մենք սիրում ենք»,-ասել է աղբյուրը: «Նա չի հաշվում, թե որքան է ծախսում, նրա համար կարեւոր է, որ բոլոր հյուրերը հիանալի ժամանակ անցկացնեն»:
Քանյեն չի ամաչում ահռելի գումարներ ծախսել լավ ճաշի վրա. ըստ ինսայդերի՝ նա ժամանակին 150 հազար դոլար է վճարել լեգենդար իտալացի խոհարար Մասսիմո Բոտտուրային՝ Իտալիայում խնջույք կազմակերպելու համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:12, 30 հունիսի
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն զվարճանում է իր նշանածի եւ Քիմ Քարդաշյանի հետ10:23, 30 հունիսի
Բեն Աֆլեքն իր իրերը տեղափոխել է Ջենիֆեր Լոպեսի եւ իր ընդհանուր տնից09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:05, 29 հունիսի
19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել17:28, 29 հունիսի
«Հարի Փոթերի» շապիկը նոր ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 1,9 միլիոն դոլարով15:34, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլի. Հայաստանը եղբայր է, հուսալի, սիրելի եղբայր15:10, 29 հունիսի
Նիկոլ Շերզինգերը խոստովանել է, որ ժամանակն իր դեմ է աշխատում15:03, 29 հունիսի
13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո