Սերենա Ուիլյամսը կրկին փորձել է տեղավորվել Valentino-ից ջինսե կիսաշրջազգեստի մեջ․ նա շարունակում է կիսվել երկրպագուների հետ իր հետծննդյան շրջանի ֆիթնես ճանապարհորդությամբ:
Նորաոճ կիսաշրջազգեստի մեջ չտեղավորվելուց ընդամենը երկու ամիս անց, թենիսի 42-ամյա գերաստղը եւս մեկ փորձ է կատարել Instagram-ում հրապարակած նոր տեսահոլովակում։
Посмотреть эту публикацию в Instagram
«Փարիզը հիասքանչ էր, բայց ես պետք է տեսնեմ՝ արդյոք կարո՞ղ եմ տեղավորվել այս կիսաշրջազգեստի մեջ. եկեք աղոթենք...»,- գրել է նա: «Վերջին անգամից հետո չեմ փորձել: Այսպիսով, եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում այստեղ: Եկեք աղոթենք. Եթե չստացվի, քննադատողաբար չմոտենաք»։
Ի վերջո, Սերենան ապացուցել է, որ մեկ քայլ ավելի մոտ է քաշ կորցնելու իր նպատակին, քանի որ այս անգամ հաջողությամբ վեր է բարձրացնում իր կիսաշրջազգեստը, թեեւ դեռ չի կարողանում ամրացնել կայծակաճարմանդը: Մարզուհին գոհ է իր առաջընթացից եւ երկրպագուներին ասում է. «Մենք հիմա այդքան մեծ խնդիր չունենք, բայց դեռ փոքր խնդիր ունենք»:
Посмотреть эту публикацию в Instagram
«Հնարավոր է, որ ես նորից փորձեմ մի քանի շաբաթից», - ավելացրել է աստղը՝ ասելով, որ կիսաշրջազգեստը «մի փոքր կիպ էր», եւ նա չէր կարող շնչել դրա մեջ: «Հնարավոր է, որ ստիպված լինեմ մեկ այլ տեսանյութ նկարել».
Սերենան նաեւ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին «երկար» եւ «դժվար ճանապարհին» իրեն միանալու համար եւ հավելել. «Մենք շատ առաջընթաց ենք գրանցել»։
Իսկ երկրպագուներն ու հետեւորդները գովել են նրա կազմվածքը եւ խորհուրդ տվել Սերենային պարզապես նոր կիսաշրջազգեստ գնել։ «Դեն նետիր այդ կիսաշրջազգեստը եւ գնիր նորը, քանի որ քո մարմինը կատարյալ է»,-գրել է մեկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 6 հուլիսի
Հայտնիները պատրաստ են 5 միլիոն դոլար ծախսել միլիարդատեր Մայքլ Ռուբինի «սպիտակ երեկույթի» համար18:17, 6 հուլիսի
Աշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառով16:08, 6 հուլիսի
Մարկ Ցուկերբերգի` Անկախության օրվան նվիրված ինստագրամյան հոլովակը վիրուսային է դարձել14:17, 6 հուլիսի
Քեթի Փերիի գլամուրային կերպարը՝ Dolce & Gabbana-ից13:22, 6 հուլիսի
Վինի Հարլոուն եւ Էմիլի Ռատակովսկին սեքսուալ սպիտակ զգեստներով են մասնակցել միլիարդատեր Մայքլ Ռուբինի երեկույթին12:23, 6 հուլիսի
Մադոննան կրակոտ լուսանկարներ է հրապարակել առեղծվածային երիտասարդի հետ10:30, 6 հուլիսի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները՝ միլիարդատեր Մայքլ Ռուբինի հայտնի «սպիտակ երեկույթին»09:00, 6 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:30, 5 հուլիսի
El Pais. Ինչպես «Barbie vagina»-ն դարձավ հերթական անառողջ թրենդը22:18, 5 հուլիսի
Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը նշում են ամուսնության 11-ամյակը21:15, 5 հուլիսի
Zivert-ը հայտնել է հիվանդությունից հետո բեմ վերադառնալու մասին