Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Սերենա Ուիլյամսը կրկին փորձել է տեղավորվել Valentino-ից ջինսե կիսաշրջազգեստի մեջ

13:09, 2 հուլիսի

Սերենա Ուիլյամսը կրկին փորձել է տեղավորվել Valentino-ից ջինսե կիսաշրջազգեստի մեջ․ նա շարունակում է կիսվել երկրպագուների հետ իր հետծննդյան շրջանի ֆիթնես ճանապարհորդությամբ:

Նորաոճ կիսաշրջազգեստի մեջ չտեղավորվելուց ընդամենը երկու ամիս անց, թենիսի 42-ամյա  գերաստղը եւս մեկ փորձ է կատարել Instagram-ում հրապարակած նոր տեսահոլովակում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serena Williams (@serenawilliams)

«Փարիզը հիասքանչ էր, բայց ես պետք է տեսնեմ՝ արդյոք կարո՞ղ եմ տեղավորվել այս կիսաշրջազգեստի մեջ. եկեք աղոթենք...»,- գրել է նա: «Վերջին անգամից հետո չեմ փորձել: Այսպիսով, եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում այստեղ: Եկեք աղոթենք. Եթե ​​չստացվի, քննադատողաբար չմոտենաք»։

Ի վերջո, Սերենան ապացուցել է, որ մեկ քայլ ավելի մոտ է քաշ կորցնելու իր նպատակին, քանի որ այս անգամ հաջողությամբ վեր է բարձրացնում իր կիսաշրջազգեստը, թեեւ դեռ չի կարողանում ամրացնել կայծակաճարմանդը: Մարզուհին գոհ է իր առաջընթացից եւ երկրպագուներին ասում է. «Մենք հիմա այդքան մեծ խնդիր չունենք, բայց դեռ փոքր խնդիր ունենք»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serena Williams (@serenawilliams)

«Հնարավոր է, որ ես նորից փորձեմ մի քանի շաբաթից», - ավելացրել է աստղը՝ ասելով, որ կիսաշրջազգեստը «մի փոքր կիպ էր», եւ նա չէր կարող շնչել դրա մեջ: «Հնարավոր է, որ ստիպված լինեմ մեկ այլ տեսանյութ նկարել».

Սերենան նաեւ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին «երկար» եւ «դժվար ճանապարհին» իրեն միանալու համար եւ հավելել. «Մենք շատ առաջընթաց ենք գրանցել»։

Իսկ երկրպագուներն ու հետեւորդները գովել են նրա կազմվածքը եւ խորհուրդ տվել Սերենային պարզապես նոր կիսաշրջազգեստ գնել։ «Դեն նետիր այդ կիսաշրջազգեստը եւ գնիր նորը, քանի որ քո մարմինը կատարյալ է»,-գրել է մեկը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել