Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

«Երբեւէ խանդելու որեւէ առիթ չեմ տալիս». Լիլի Մորտոն՝ նոր տեսահոլովակի եւ ամուսնու աջակցության մասին

20:33, 10 հուլիսի

Լիլի Մորտոն օրերս ներկայացրել է իր նոր՝ «Chika Chika» պարային տեսահոլովակը: Երգը կրկին ռուսերենով է: Լիլին ասում է՝ ռուսալեզու երգերի 2 ալբոմ ունի, հետեւաբար՝ բոլոր երգերը պետք է լսարանի դատին հանձնի: Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ աշխատել է ռուս մասնագետների հետ, քանի որ իր կարծիքով՝ նրանք այդ երգերը եւ տրամադրությունն ավելի լավ են զգում:

Սա թվով 2-րդ տեսահոլովակն է, որ երգչուհին նկարահանում է Լոս Անջելեսում: Ըստ Լիլիի՝ ԱՄՆ-ում նկարահանած տեսահոլովակները հոլիվուդյան ֆիլմեր են հիշեցնում: Երգչուհու խոսքով՝ հենց այնպես չէ, որ Հոլիվուդը Լոս Անջելեսում է գտնվում: 

Լիլին NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ շատ է հավանել այն, ինչ ստացել են արդյունքում:

«Տեսահոլովակում նկարահանել ենք նաեւ տարբեր ազգերի գեղեցիկ աղջիկների, որպեսզի այն ստացվի այնպես, ինչպես ես եմ պատկերացնում` գունեղ, հետաքրքիր եւ տրամադրություն հաղորդող։ Ես սիրում եմ փորձարկումներ անել: Նշեմ, որ մեր ընտանիքում ունենք երկու համալրում: Խոսքն իմ կատուների մասին է. Լոլոն եւ Պեպեն (նրանց անունները դրել եմ մանկությանս մուլտֆիլմի՝ «Պինգվինաշեն»-ի պինգվինների անուններով), նկարահանվել են այս տեսահոլովակում: Իմ միտքն էր, շատ գեղեցիկ է ստացվել։ Կարծում եմ, որ այս երգս էլ նախորդների պես կսիրվի եւ մեծ հաջողություն կունենա: Անդադար քաջալերող նամակներ եմ ստանում, իսկ տեսահոլովակներիս դիտումներն էլ փաստում են, որ ճիշտ ուղու վրա ենք»:

Մեզ հետ զրույցում Լիլին ասաց, որ ինչպես միշտ  ամուսինը՝ Վադիմ Չանգլյանը, ով նաեւ իր պրոդյուսերն է, իր կողքին էր.

e64025ff-1f30-4a4e-a327-2e33593f6227.jpg (71 KB)

«Ամուսնուս հետ միասին աշխատում եը նախագծում ենք ամեն բան: Յուրաքանչյուր դետալի շուրջ քննարկումներ ենք ունենում,  փոփոխություններ կատարում:  Միասին հասկանում ենք՝ ինչը պետք է փոխենք, այդ թվում՝ թե ձայնի, թե խոսքերի մեջ, տեսահոլովակի սցենարն էլ ենք միասին որոշում: Շատ երջանիկ կին եմ, քանի որ ամեն հարցում նա իմ կողքին է, աջակցում է: Արդեն այնքան եմ այդ մասին պատմել, որ կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է, որ ամուսնուս մասնակցությունն այս ամեն ինչի մեջ շատ մեծ է»:

Լիլիի խոսքով՝ բեմական կերպարը եւս ընտրվում է իրենց համատեղ քննարկման արդյունքում.

«Բեմական կերպարներս միշտ շատ վառ են, բայց այնպես չէ, որ մինչեւ բեմ դուրս գալն իմ կերպարները վառ չէին, որովհետեւ ես ինձ որքան հիշում եմ՝ թե փոքր տարիքում, թե դպրոցական տարիներին, թե համալսարանական տարիներին, միշտ սիրել եմ տարբերվել բոլորից, լինել վառ կերպարներով: Ավելին՝ ինքս ինձ համար հագուստներ եմ կարել, կերպարներ ընտրել, իսկ այսօր ամուսինս աջակցում է նաեւ այս հարցում՝ ընդունելով ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ։ Խանդելը, իհարկե, խանդում է. կարծում եմ, որ եթե մի օր հասկանամ, որ կողակիցս ինձ չի խանդում, ուրեմն՝ նրան այլեւս անհետաքրքիր եմ: Ընդգծեմ նաեւ, որ ես երբեւէ խանդելու որեւէ առիթ չեմ տալիս, մենք միմյանց շատ վստահում եւ հավատում ենք»,-ասաց երգչուհին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել