Ջոն Ֆ. Քենեդի-կրտսերը աղմկալի սիրավեպեր է ունեցել Մադոննայի եւ Բրուք Շիլդսի հետ, բայց, նոր գրքի համաձայն, փլեյբոյն իրականում չի քնել նրանցից ոչ մեկի հետ. «Մադոննան պարզապես ինտրիգների սիրահար էր»,- ասում է Քենեդիի ընկերներից մեկը Ռոզմարի Տերենցինոյի եւ Լիզ ՄակՆիլի «Ջոն Քենեդի-կրտսեր. ինտիմ բանավոր կենսագրություն» գրքում։ Քենեդին փոփ-աստղի հետ ծանոթացել է 1980-ականներին, երբ հանդիպում էր դերասանուհի Քրիստինա Հաագի հետ, իսկ երգչուհին ամուսնացած էր Շոն Պենի հետ։ Քենեդիի ընկերոջ խոսքով՝ «նրանք ֆիզիկական ձգողականություն ունեին, եւ դրանից բացի ուրիշ ոչինչ չկար»։ Սակայն, չնայած հակման առկայությանը, սեքս նրանք երբեք չեն ունեցել։ Դա զույգին չի խանգարել «զվարճանալ այլ միջոցներով», եւ Քենեդին նշել է, որ երգչուհին «ամենագեղեցիկ մարմիններից մեկն ունի, որը նա երբեւէ տեսել է»։
Քենեդին նաեւ սիրավեպ է ունեցել Բրուք Շիլդսի հետ՝ մոտավորապես 1984 կամ 1985 թվականներին: Դերասանուհին գրքում պատմում է, որ Ասպենայում հարսանիքի է մասնակցել, երբ Քենեդիի հորական գծով տատիկը՝ Ռոուզը, նրան հրավիրել է կոկտեյլի երեկոյի, որտեղ նրանք ծանոթացել են։ «Նա հիանալի էր համբուրվում»,- հիշում է Շիլդսը։ Սակայն «Երկնագույն ծովալճակի» աստղը 19 կամ 20 տարեկան էր, եւ նա դեռ կույս էր։ Նրա խոսքով՝ նա Քենեդիին ասել է, որ «իր աշխարհում» կուսության կորուստը ենթադրում է ամուսնություն։ «Այնպես որ նեղություն տուր քեզ՝ հեռացիր»։
Նա խոստովանում է, որ սկզբում Քենեդին դրան թերահավատորեն է մոտեցել։ Բայց արդյունքում նրանց միջեւ ոչինչ տեղի չի ունեցել։
Ջոն Ֆիցջերալդ Քենեդի-կրտսերը ամերիկացի լրագրող եւ փաստաբան էր, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եւ Ժաքլին Քենեդիի որդին։ Կնոջ հետ միասին զոհվել է 1999թ. հուլիսին՝ ավիավթարից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով13:03, 3 հոկտեմբերի
Քեթլին Թըրներն առաջին անգամ արձագանքել է Մայքլ Դուգլասի՝ գաղտնի սիրավեպի մասին խոստովանությանը. «Ի՜նչ աղմուկ է բարձրացել 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ»12:49, 3 հոկտեմբերի
«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետո12:18, 3 հոկտեմբերի
Բեն Աֆլեքին փորձել են ծանոթացնել Շակիրայի հետ. դերասանն ասում է, որ չի ցանկանում նոր սեր գտնել11:51, 3 հոկտեմբերի
Երկիրը՝ գլխավերևում. «Հայ ֆեստ»-ի բացումը Երևանում11:27, 3 հոկտեմբերի
Նախկին ամուսինը մասնատել է ինֆլուենսերի մարմինը և եփել այն բանջարեղենի հետ՝ հոտը թաքցնելու համար. Էբբի Չոյի սպանության ցնցող մանրամասները