Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Բլոգեր Աշոտը Ելենա Արշակյանի նոր ֆիլմում ինքն իրեն կմարմնավորի (ֆոտո)

15:00, 18 հուլիսի

Ռեժիսոր Ելենա Արշակյանի ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանի «Նոր տարվա կինոն» համախմբել է մի շարք ճանաչված մեդիադեմքերի, որոնք հանդես են գալիս ինքնատիպ ու անսովոր կերպարներով: Ֆիլմում իր առաջին նկարահանման փորձն է գրանցում բլոգեր Աշոտը, որը TikTok  հարթակում հայտնի է տարբեր կանացի կերպարների նմանակումներով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աշոտը մի քանի մանրամասներ է ներկայացրել:

80befcb9-b918-4a91-be1f-22ecd84bdc0d.jpg (89 KB)

Բլոգերը պատմեց, որ նկարահանման առջարկը ստացել է անսպասելի՝ Ելենա Արշակյանից: «Ընկերներով նստած էինք, երբ զանգահարեց ու առաջարկեց ֆիլմում նկարահանվել, ուրախությունից սկսեցի բղավել: Մեծ երազանք ունեի նկարահանվելու ու շատ ուրախացա առաջարկից»:

Ֆիլմում Աշոտը մարմնավորում է ինքն իրեն: «Բլոգեր Աշոտն եմ, ով անում է գլխավոր հերոսներից մեկի՝ Փիրուզի նմանակումը» (վերջինին, ի դեպ, մարմնավորում է Լիանա Վանոյանը, որի հետ մեր զրույցն արդեն ներկայացրել ենք. հեղ.):

53fdadec-3005-431c-8236-e4313ee89a52.jpg (86 KB)

Բլոգերի հետ նախագծում ներգրավված են այլ պրոֆեսիոնալ դերասաններ, որոնք, նրա խոսքով, իրեն աջակցում են ամեն հարցում (նրանց մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում․ հեղ․): 

«Սկզբում մտածում էի լարված եմ լինելու կամ ճնշված, բայց միջավայրը շատ լավն է, անձնակազմը՝ շատ աջակցող: Դժվար պահերից էր այն, որ մոտոցիկլետ վարել չգիտեի, ինչը պահանջվում էր իմ հերոսից, բայց սովորեցրին, թե ինչպես կարող եմ ետ ու առաջ անել, ու դա շատ կարճ տեւեց»:

92ee3b72-7b1d-40d2-86d6-cb2d46e8a406.jpg (69 KB)

Ֆիլմում հեռուստադիտողը կտեսնի մի շարք հետաքրքիր ու կոլորիտային կերպարների, որոնք առաջին հայացքից, գուցե, ծիծաղ առաջացնեն, բայց ինչպես հուշում են ռեժիսորն ու դերասանները, ամանորյա այս պատմությունն իրականում ավելի խորը իմաստ ունի․ այն կոչ է անում հավատալ երազանքին, եւ պայքարել նաեւ դիմացինի երազանքի համար, որը կարող է երբեմն ավելի գլոբալ ու կարեւոր լինել, քան անձնական ամբիցիաները։ Ռեժիսոր Ելենա Արշակյանն առայժմ շատ մանրամասներ չի հայտում։ «Չեմ ուզում  բացել փակագծերը, բայց այստեղ խոսքը այն երազանքի մասին է, առանց որի մնացած ամեն ինչ կորցնում է իր արժեքն ու կարեւորությունը»,-ասում է նա։ 

fc2e9b24-f845-499c-81c7-1e010ab94d7a.jpg (296 KB)

«Ֆիլմը խորհուրդ կտամ նայել, քանի որ այն շատ բարի է՝ եւ կատակերգություն է, եւ, միեւնույն ժամանակ, դրամա, որը պատմում է երազանքն իրականացնելու կարեւորության մասին»,-եզրափակեց Աշոտը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել