Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Տիրանայում գտնվող Bond Tower երկնաքերերը ոգեշնչված են բալետից

22:19, 19 հուլիսի

Տիրանայի ճարտարապետական ​​OODA ստուդիան Bond Tower կոչվող երկու փոխկապակցված երկնաքերերի նախագիծ է ներկայացրել, որոնք թեքվում են միմյանց ուղղությամբ, գրում է Dezeen-ը։

IMG_7388.jpeg (73 KB)

Աշտարակներում կտեղակայվեն բնակելի, առեւտրային, գրասենյակային եւ հյուրանոցային տարածքներ, իսկ դրանց կոր ձեւը հիշեցնում է ծնկները ծալած բալերինայի:

IMG_7389.jpeg (74 KB)

«Տարբեր բարձրություն ունեցող երկու փոխկապակցված կառույցները միաձուլվում են քաղաքային լանդշաֆտի ֆոնին՝ ստեղծելով բալետի պար հիշեցնող ուրվագիծ: Այս կառույցների փոխազդեցությունը շենքին տալիս է էլեգանտ եւ խորհրդանշական տեսք»,-ասված է OODA-ի հաղորդագրության մեջ:

Փոխկապակցված աշտարակներից ամենաբարձրը կունենա 50 հարկ եւ խորանարդաձեւ հատվածի ստորին մասում նուրբ ճեղքվածք: Ավելի կարճ աշտարակը թեքվելու է ավելի սուր անկյան տակ, այնուհետեւ ուղղահայաց կերպով բարձրանալու է մյուս աշտարակին զուգահեռ:

IMG_7390.jpeg (156 KB)

Ալբանական ավանդական գորգերը հիշեցնող ճակատները կունենան զիգզագաձեւ պատշգամբներ եւ ուղղահայաց տարրերի միջեւ միահյուսված բազրիքներ: «Ինչպես պարողը ճշգրտություն է հյուսում յուրաքանչյուր շարժման մեջ, այս շենքը պատմությունն ու մշակույթը հյուսում է գոբելենի մեջ, որն արտացոլում է քաղաքի զարգացող ինքնությունը»:

Ծառերն ու բույսերը կբարձրանան Bond Tower-ի վրայով, իսկ ավելի կարճ շենքի տանիքում կտեղակայվի լողավազան։ Հանրային կանաչ տարածքը կշրջապատի հիմքը, իսկ բույսերը կարտացոլեն ալբանական լեռների բազմազան լանդշաֆտը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել