Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

«Նրանք երկուսով մեկ մարմին էին՝ լինելով այդքան տարբեր». Էմմին որդիների հետ բացեց ծնողներին՝ Դավիթ Բեջանյանին ու Նադեժդա Սարգսյանին նվիրված հուշատախտակը (վիդեո)

11:04, 20 հուլիսի

Սայաթ Նովա 7 հասցեում, որին կից գտնվող Two Arcs արվեստի հարթակում ժամանակին բնակվել են Դավիթ Բեջանյանն ու Նադեժդա Սարգսյանը, ի հիշատակ անվանի քանդակագործի ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, երեկ՝ հուլիսի 19-ին, բացվեց նրանց անուններով հուշատախտակը: Ճարտարապետը Հայկ Ասատրյանն է: 

Նույն օրը Two Arcs-ում կայացավ նաեւ Դավիթ  Բեջանյանի հայտնի ու հազվագյուտ գործերի ցուցադրությունը: Միջոցառման նախաձեռնողը զույգի դուստրն է՝ Էմմին: Երգչուհին ԱՄՆ-ից հատուկ ժամանել էր՝ ծնողներին նվիրված երեկոյի առթիվ: Նրա հետ էին նաեւ որդիները՝ Դանիելն ու Մարտինը, որոնք էլ մայրիկի ցանկությամբ, ներկաների ծափահարությունների ներքո, բացեցին հուշատախտակը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)


Երգչուհին հուզված էր… Նա նշեց, որ միջոցառումն իրականացնելու հարցում իրեն աջակցել է Երեւանի քաղաքապետարանը, նրա կողքին են եղել նաեւ ընկերներն ու ամուսինը, որը թեեւ չէր կարողացել ժամանել Երեւան՝ այս ընթացքում միշտ սատարել է կնոջը:

«Տղաներս իսկական տղամարդկանց պես ամբողջ ընթացքում մեզ օգնել են, իմ կողքին են եղել: Այս հուշատախտակը բացելու միտքը վաղուց կար, որովհետեւ ես համարում եմ, որ իմ ծնողները ոչ պակաս արժանի մարդիկ են եղել եւ պակաս աշխատանք չեն թողել Հայաստանում՝ հայ երեխաների համար, արտասահմանում ելույթ ունեցող երեխաների համար, նկարիչների, քանդակագործների համար, եւ նրանց անունը հաստատ պետք է տեղադրվեր այս շենքի պատին»,-նշեց Էմմին, այնուհետեւ հյուրերին հրավիրեց ցուցասրահ, որտեղ նրանց սպասում էր Բեջանյանի «տիեզերական» տեսլականի ներկայությունը՝ եզակի ու դեռեւս չցուցադրված քանդակների ու նկարների տեսքով:

6fd3561f-23e0-4969-b413-481e6bcab383.jpg (137 KB)

«Այստեղ գտնվում են այն բոլոր աշխատանքները, որոնք ես հասցրել եմ հավաքել տարիների ընթացքում: Հայրս շատ քանդակներ չի ունեցել, եւ ես փորձել եմ հավաքել նաեւ մոնումենտալ աշխատանքների նկարները՝ ցուցադրելու համար այն, ինչ արել է նա: Իսկ մայրս կրակ էր՝ ավելի ուժեղը, կարծում եմ, չեմ տեսել: Նրանք երկուսով մեկ մարմին էին՝ լինելով այդքան տարբեր, ինչը ես չեմ պատկերացնում ուրիշ զույգերի մոտ»,-հավելեց երգչուհին: Նա չէր խուսափել խոսել նաեւ այն քննադտությունների մասին, որոնց բախվել էր Դավիթ Բեջանյանը՝ հատկապես Առնո Բաբաջանյանի արձանը ներկայացնելուց հետո: Նրա խոսքով, հայրը, հավանաբար, ավելի շուտ կլքեր այս աշխարհը, եթե նրա կողքին չլիներ ուժեղ ու սատարող կինը՝ Նադեժդա Սարգսյանը:

53022e48-6662-4bd7-9930-d60947585c87.jpg (146 KB)

«Ահավոր հուզված եմ, որովհետեւ գտնվում եմ իմ պապիկի տանը, իմ հոր տանը, ես էլ եմ ապրել այս տանը… Ցավոք սրտի, տունը վաճառվեց, բայց այսօր այն շատ ապահով ձեռքերում է: Ասում են, առհասարակ, միակ զավակներն էգոիստ են լինում, հիմա հասկացել եմ, որ իմ մեջ այդ էգոն եղել է, բայց ոչ թե մարդկանց, այլ պապայիս ու մամայիս ստեղծածների հանդեպ… Ես դրանք, եսասիրաբար, իմ տանն եմ պահել եւ մարդկանց ցույց չեմ տվել: Սխալ եմ եղել, բայց այսօր ընկերներիս օգնությամբ այդ սխալն ուղղում եմ»,-ասաց երգչուհին։ Նա նշեց, որ մեծ հավանականություն կա, որ մի օր կկանգնեցվի Պարույր Սեւակի արձանը, որը հեղինակել է հայրը։ 

2ea99700-9773-4435-ab7d-a691c4bd8188.jpg (205 KB)

Էմմին անակնկալ մատուցեց հյուրերին՝ ներկայացնելով նաեւ հոր կյանքին ու աշխատանքներին նվիրված գիրքը, որը ստեղծել է Հրանտ Երիցկինյանի ու Քրիստինա Սարգսյանի հետ համատեղ: Երգչուհու խոսքով՝ ինքն, առաջին հերթին, փորձել է ներկայացնել հոր մարդկային տեսակը՝ «կոսմիկ մարդուն»: Գրքի շնորհանդեսը կկայանա հուլիսի 27-ին՝ «Զանգակ» գրատանը:

Դավիթ Բեջանյանի աշխատանքների ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 2-ը: 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել