Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Փրփրուն գինի` դարի խորքից, փրփրուն գինի՝ դարերով. «Մադամ Կլիկո» ֆիլմը

18:27, 21 հուլիսի

Երեւանում շոգը նահանջում է եւ փոխարինվում կարճատեւ անձրեւներով եւ ամպրոպներով։ Այս եղանակին շատ ավելի լավ է շամպայն խմվում, այլընտրանքը՝ ֆիլմ կնոջ մասին, որն ստեղծել է Եվրոպայում շամպայնի ամենահայտնի բրենդներից մեկը։ Հենց այս մասին է «Մադամ Կլիկո» կինոնկարը։

клико1.jpg (49 KB)

Սյուժեն պարզ է. 19-րդ դար, այրիացած երիտասարդ կինն սկսում է կառավարել հանգուցյալ ամուսնու խաղողի այգիները՝ փրփրուն գինու նոր բաղադրատոմս հայտնագործելով։ 19-րդ դարի համար կինը, որն ինչ-որ բան է կառավարում, հետն էլ ինչ-որ բան հայտնագործում, շաբլոնի կոտրում է նշանակում։ Ի դեպ,  կինը խախտում է ոչ միայն պուրիտանական սոցիալական կարգերն ու օրենքները, այլեւ ոգեշնչում է այլ կանանց դուրս գալ իրենց ամուսինների ստվերից։ Ամեն բան խորանում է նապոլեոնյան պատերազմներով, անբերրի եղանակով եւ շամպայնի էմբարգոյով։ Չնայած այս բոլոր դժվարություններին՝ գլխավոր հերոսուհին գտնում է շամպայնը ցարական Ռուսաստան արտահանելու միջոցը։ Կինը նաեւ հայտնաբերում է ռեմյուաժի տեխնոլոգիա, որի շնորհիվ շամպայնը կորցնում է պղտոր տեսքը, որն առաջանում է նստվածքի պատճառով, քանի որ շշերը պահում են խցանները ներքեւ ուղղված վիճակում եւ ամեն օր շրջում են։ Այսօր այս տեխնոլոգիան ոչ մեկին չի զարմացնում, բայց ժապավենը ցուցադրում է դրա ակունքները։

клико2.jpg (49 KB)

Պատմությունը մատուցված է շքեղ եւ նուրբ՝ հիմնական շեշտադրումը դնելով այն կնոջ վրա, որն իր համառության շնորհիվ ժամանակից առաջ է անցնել։ Եթե ֆիլմից դինամիկա եք ակնկալում, կադրերի հաճախակի փոփոխություններ եւ սյուժեի անսպասելի շրջադարձեր, ապա «Մադամ Կլիկո»-ն ավելի լավ է չնայեք, քանի որ այն լի է միանգամայն այլ մթնոլորտով. վառ գույների փոխարեն կիսատոներ են, դինամիկայի փոխարեն՝ անշտապ վիճակ, էքշընի փոխարեն՝ նրբագեղություն։

клико4.jpg (64 KB)

Կինոնկարը ոչ միայն շամպայնի սիրահարների, այլեւ նրանց ճաշակով կլինի, ովքեր բոլոր մեծագույն պատմական իրադարձությունների հետեւում սիրում են դիտել անդրկուլիսները եւ իմանալ, թե ինչ է կանգնած գեղեցիկ եւ հաջող պատմությունների հետեւում, իսկ դրանց հետեւում քիչ չեն ցավը, կորուստները, տառապանքն ու պայքարը։

Հետաքրքիր է նաեւ այն, թե ինչպես է շամպայնը կինոնկարում աստիճանաբար դադարում պղտոր լինելուց՝ ի վերջո դառնալով բյուրեղյա թափանցիկ, ինչպես եւ կինոնկարի գունային գամման իրադարձություններին զուգընթաց աստիճանաբար լուսավոր գույներից անցնում է ավելի մուգ գույների, իսկ հետո՝ նորից լուսավորի։
Էսթետիկայի եւ պատմության սիրահարները պետք է անպայման դիտեն այս ֆիլմը։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել