Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Նազենի Հովհաննիսյանի 42-ամյակի կերպարը, Սիրուշոյի համերգը, Լուսինե Թովմայանի երեխաների մկրտությունը․ Instagram-ն՝ այս շաբաթ

20:31, 21 հուլիսի

Նազենի Հովհաննիսյանը հուլիսի 18-ին նշել է ծննդյան 42-ամյակը։ Հաղորդավարուհին ծննդյան խնջույքից մի քանի լուսանկար է հրապարակել, եւ կից խորհել երջանկության մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

«Գիտե՞ք որն է երջանկությունը., երբ Սիրտդ երգում է՝ դեռ չծնված մի մեղեդի, երբ աչքերդ փայլում են պարզապես, որովհետեւ շուրջդ եղող մարդիկ Սեր են տարածում, ու առանց դիրքավորումների, իսկական ու պարզ Ընկերական սիրով լրացնում են դեռ չծնված մեղեդու հնչյունները, երբ քեզ զգում ես փետուրի նման աննյութեղեն ու ոչ հողածին, ու միեւնույն ժամանակ զգում ես ծանր ու ամուր, որովհետեւ արմատներդ էնքան են խորացել ու սուզվել Հողիդ մեջ, որ ծակել-անցել են վաղուց բոլոր ապարներն ու շերտերը, ու պարուրել Երկիրդ՝ գրկելով ներսից ամեն մի հողահատիկ ու քարափոշի, երբ փոթորկած անձրեւը գալիս է ու Սիրով ասես ավելի է սնուցում երբեմնի ճաքճքած սիրտդ, ու Ընկերներով ոչ թե փախչում եք էդ անձրեւից, այլ ընդունում իբրեւ պարգեւ նրա ներկայությունը, ու Բնության պարտադրանքի մեջ Օրհնություն տեսնում միայն»,-գրառման մեջ նշել է Նազենին։

Հաղորդավարուհի-դերասանուհին ծննդյան օրը նշել է ընկերների ու մտերիմների հետ։ Նա ընտրել էր էլեգանտ կարմիր զգեստ, որով, ինչպես միշտ, նրբագեղ ու ազնվական տեսք ուներ։ 

Սիրուշոն համերգ է ունեցել Միացյալ Նահանգներում։ Երգչուհին ներկայացել է այն նույն ծրագրով, որով փետրվարին՝ Երեւանում՝ Dvin Music Hall-ում։ Իհարկե, եղել են նաեւ այլ անակնկալներ։ Երգչուհու համերգին ներկա էին Միացյալ Նահանգներում գտնվող հայ հայտնիները, այդ թվում՝ Քրիստինե Պեպելյանը, Անդրեն, Արման Աղաջանյանը եւ այլք։ Սիրուշոն կատարումներով հանդես է եկել նաեւ նրանց հետ։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Իրենց համատեղ ելույթով Instagram-ում կիսվել է Անդրեն, որը բեմ է բարձրացել երգչուհուն հրավերով եւ նրան ձայնակցել է «Հորովել» եւ «Ով, սիրուն, սիրուն» երգերի կատարման ընթացքում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Andre (@andrehovnanyan)

Գեղեցկուհի, մոդել Լուսինե Թովմասյանը մկրտել է իր երկու երեխաներին։ Լուսինեն Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում ինքն ու ամուսինը երջանիկ ժպտում են երեխաների կողքին։

«Այս օրն էլ եկավ, երբ երկու ձագուկներս դարձան քրիստոնյա: Հուսամ, որ այս տարիքում հասկանում են, թե ինչ է նշանակում մկրտությունը»,-լուսանկարներին կից գրել է մոդելը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Արարողությանը ընտանիքը ներկայացել է միանման հագուստով։ Լուսինեն եւ դուստրը՝ 10-ամյա Արիանան, կրում են խաչի նկարազարդումներով զգեստներ, իսկ 5-ամյա Ալեքը հայրիկի պես նախընտրել է սպիտակ վերնաշապիկով դասական կերպար։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել