Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

«Руки Вверх!»-ը 20 տարի անց վերադառնում է Երեւան. խմբի առաջիկա համերգի մանրամասները

20:08, 22 հուլիսի

Ռուսական ամենահայտնի ու սիրված խմբերից մեկը՝ «Руки Вверх!»-ը, օգոստոսի 2-ին մեծ համերգ կունենա Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգը կազմակերպում է Euromusic Entertainment պրոդյուսերական կենտրոնը, որի գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել է խմբին 20 տարի անց Հայաստան հրավիրելու ու սպասվող ծրագրերի մասին:

Պրոդյուսերի խոսքով՝ «Руки Вверх!»-ի ընտրությունը պայմանավորված է մի շարք գործոններով: «Միտքը կար վաղուց, քանի որ խմբի պահանջարկը Հայաստանում միշտ  մեծ է եղել: Մեր պրոդյուսերական կենտրոնը ավելի քան 20 տարի է, ինչ հայտնի է լավագույն համերգների կազմակերպմամբ՝ թե Ռուսաստանում, թե Հայաստանում, այդ իսկ պատճառով հայ հանդիսատեսը երկար ժամանակ հենց մեզ է դիմել խմբի մենահամերգը կազմակերպելու առաջարկով (ինչու չէ՝ նաեւ պահանջով)»,-նշեց նա՝ հավելելով, որ  խումբը, նույնպես, մեծ ոգեւորությամբ է ընդունել Հայաստանում ելույթ ունենալու առաջարկը:

IMG_7494.jpeg (2.70 MB)

«Հրավերն ընդունվել է շատ մեծ սիրով` հաշվի առնելով այն փաստը, որ ինձ թե Սերգեյի, եւ թե նրա պրոդյուսեր Ռոբերտ Պողոսյանի հետ կապում է երկար տարիների ընկերությունը, նրանք ծանոթ են մեր ընկերության պրոֆեսիոնալ աշխատելաոճին»:

Պրոդյուսերի խոսքով՝ ծրագրում ներառված կլինեն ինչպես «հին ու սիրված հիթերը, այնպես էլ նոր ու հետաքրքիր երգեր»:

Euromusic Entertainment-ը օրերս  իրականացրել է նաեւ Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակին նվիրված համերգը Հայաստանում. Տարոն Պողոսյանն ասում է՝ այսքանով անակնկալները չեն վերջանա. «Մոսկվայում տարվա վերջին, ավանդույթի համաձայն, տեղի կունենա ամենամյա «Տաշի Շոու»-ն: Իսկ թե էլ ինչ անակնկալներ են սպասում մեր սիրելի հանդիսատեսին, դեռ փակագծերը չենք բացի»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել