Օգոստոսի 24-ին Երևանի Զաքյան փողոցում տոնական ուրախ մթնոլորտ էր տիրում։ Փառատոնի երկրորդ օրը բազմաթիվ հյուրերի էր հավաքել, որոնք վայելում էին գարեջուրը, շփումը և կենդանի երաժշտությունը: Երեկոյի գլխավոր իրադարձությունը Bacon-ի ռեկորդային՝ 15 մետրանոց հոթ-դոգի շնորհանդեսն էր՝ միջոցառում, որը գրավեց բոլոր ներկաների ուշադրությունը:

«Փառատոնի կազմակերպիչների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք սահմանել այսպիսի ռեկորդ: Սա հայեցակարգ է՝ հոթ-դոգ և գարեջուր։ Մենք փորձում ենք յուրաքանչյուր միջոցառմանը ներկայանալ նորովի՝ հյուրերին զարմացնելով մեր նոր արտադրանքով և պահելով մեր դիրքերը շուկայում։ Նման միջոցառումները թույլ են տալիս ավելի մոտ լինել սպառողներին, ծանոթացնել նրան մեր արտադրանքին և պահպանել շփումը նրանց հետ»,- նշում է Bacon-ի մարքեթինգի թիմի ղեկավար Անահիտ Բաղդասարյանը։

Bacon-ի տաղավարում ուտեստների բազմազանություն էր. դրանք հրաշալիորեն համադրվում էին գարեջրի հետ: Նոր ջերկիներն իրենց հագեցած համերով եւ ունիկալ բաղադրությամբ հատուկ հետաքրքրության էին արժանանում: Հոթ-դոգերի ու սնեքերի լայն ընտրության մեջ յուրաքանչյուրը գտավ գարեջրի համար իրեն համապատասխան խորտիկը. տեսականին այնքան բազմազան էր, որ երբեմն, նույնիսկ, դժվարացնում էր այդ ընտրությունը, բայց այն, որ Bacon-ի հետ գարեջուրն ավելի համեղ է, փաստում էին փառատոնի հյուրերի արձագանքն ու տաղավարի շուրջ մարդկանց կուտակումները:

«Մեր ջերկիները նորույթ են հայաստանյան շուկայում, որոնք առանձնանում են ինչպես իրենց կտրվածքով, այնպես էլ համային առանձնահատկություններով: Դրանք նոր շունչ են գարեջրի սնեքերի շուկայում։ Հնդկացիները առաջինն են միսը չորացրել ու պատրաստել այն, ինչ այսօր կոչում ենք ջերկի, և մենք ցանկանում էինք այս ավանդույթը կապել մեր արտադրանքի հետ»,- հավելեց Անահիտ Բաղդասարյանը։

Եվ այսպես, ժամը 19:00-ին, հանդիսավոր երթի ու կենդանի երաժշտության ուղեկցությամբ, բեմ բարձրացվեց հսկայական հոթ-դոգը։ Այդ պահը դարձավ երեկոյի իրական զարդը՝ հավաքելով հետաքրքրասեր հանդիսատեսի մեծ բազմություն։ Սա առաջին անգամը չէ, որ Bacon-ը զարմացնում է հանրությանը իր ռեկորդներով, սակայն այս տարի այն գերազանցեց ինքն իրեն՝ հոթ-դոգի երկարությունը հասցնելով 15 մետրի։

Առաջին կտորը բաժին հասավ փոքրիկ Նառային՝ բեմի դիմաց կանգնած ճարպիկ աղջնակին, որն ուրախությունից փայլելով ստացավ ռեկորդակիր ուտեստի իր կտորը։ 15 մետրանոց հոթ-դոգը, որը անմիջապես հայտնվեց ուշադրության կենտրոնում, հյուրերը կերան 15 րոպեից էլ քիչ ժամանակում։















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են