Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Մարդկանց մեծ մասը պատրաստ է թողնել իրենց աշխատանքը՝ ինֆլուենսեր դառնալու համար

23:10, 24 հուլիսի

Մարդկանց մեծամասնությունը՝ երիտասարդ եւ տարեց, մտածում է սոցիալական մեդիայի ինֆլուենսերի կարիերայի մասին:

Համաձայն IZEA Worldwide, Inc.-ի՝ տեխնոլոգիաների, տվյալների եւ ծառայությունների ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության՝ 18-ից 60+ տարեկան սոցցանցերի օգտատերերի մոտ 54%-ը պատրաստ է իրենց ուժերը փորձել այս գլամուրային թվացող մասնագիտության մեջ:

Ոչ բոլորն են պատրաստ կատարել կարիերայի ամբողջական փոփոխություն, բայց այս նույն խմբի 64%-ը գումար կընդուներ իրենց ալիքներում ապրանքանիշը գովազդելու համար: Թեեւ ավագ սերունդները հաճախ քննադատում են Gen Z-ին՝ աշխատանքից խուսափելու եւ իրենց օրերը հեռախոսի մեջ անցկացնելու համար, դա կարող է պայմանավորված լինել պարզ նախանձով: Սոցցանցերի 45-ից 60 տարեկան օգտատերերի 60%-ը կթողնի աշխատանքը՝ ինֆլուենսեր դառնալու համար, մինչդեռ 18-ից 29 տարեկան օգտատերերի 50%-ն է պատրաստ դրան:

Բայց ինչպե՞ս կարող եք մեծացնել առաջարկ ստանալու ձեր հնարավորությունները: Ըստ ուսումնասիրության՝ պարզապես շարունակեք շրջել ձեր հեռախոսում։ Մարդիկ, ովքեր օրական ավելի քան հինգ ժամ են անցկացնում սոցիալական ցանցերում, 4,4 անգամ ավելի հավանական է, որ վարձատրվեն իրենց գրառումների համար:

Ինֆլյուենսերները 1,5 անգամ ավելի հաճախ են աշխատում ազատ գրաֆիկով, քան սոցիալական ցանցերի պատահական օգտատերերը, ինչը նրանց շատ ավելի ազատություն է տալիս: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ բովանդակություն ստեղծողների մեծ մասը հիմնվում է հրապարակման վրա՝ որպես իրենց եկամտի հիմնական աղբյուր:

Պարզվել է, որ ինֆլուենսերների մեծամասնությունը (59%) աշխատում է լրիվ դրույքով. նրանցից միայն կեսն (53%) է վճարումներ ստանում բրենդներից կամ ապրանքանիշերից՝ գովազդ հրապարակելու համար:

«Այս ուսումնասիրությունը ընդգծում է կարիերայի ձգտումների կտրուկ փոփոխությունը»,-ասել է IZEA-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Թեդ Մերֆին:

«Երիտասարդ սպառողների գրեթե կեսը պատրաստ է թողնել ավանդական աշխատանքները՝ ինֆլուենսեր դառնալու համար, ինչը ցուցադրում է ոլորտի գրավչությունն ու ազդեցությունը»,-ասում է նա: «Ավելին, քանի որ սոցիալական մեդիայի օգտատերերի 26%-ն արդեն ճանաչվել է որպես ինֆլուենսեր, պարզ է, որ ինֆլուենսերների մարքեթինգը ոչ միայն անցողիկ միտում է, այլեւ մշակութային երեւույթ, որը ձեւավորում է աշխատանքի եւ առեւտրի ապագան»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search