Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ջոն Գալիանոն լքո՞ւմ է Maison Margiela-ն

23:01, 25 հուլիսի

Ջոն Գալիանոյի ռեզյումեն, իսկապես, լեգենդար է. նա եղել է Givenchy-ի, Dior-ի, Oscar de la Renta-ի եւ Maison Margiela-ի կրեատիվ տնօրենը: Բայց Margiela-ում անցկացրած մեկ տասնամյակից հետո, թվում է, թե նա պատրաստվում է հավաքել իրերն ու իր ստեղծագործական ուղղությունը բերել մեկ այլ շքեղ նորաձեւության տուն, հայտնում է Hypebae-ն:

Գալիանոյի աշխատանքը Margiela-ում տպավորիչ էր: Բարձր նորաձեւության վերջին հավաքածուն հունվարին փոթորկեց սոցիալական մեդիան՝ հիացնելով հանդիսատեսին ինչպես անձամբ, այնպես էլ առցանց՝ նպաստելով Tabi կոշիկների հանրաճանաչությանը:

Այսպիսով, բոլորի մտքում հարց է առաջանում. ո՞ւր է գնում Գալիանոն: Նորաձեւության ոլորտի մի քանի աղբյուրներ ասում են, որ Գալիանոն պատրաստվում է փոփոխության: Հաղորդվում է, որ Maison Margiela-ի սեփականատեր Ռենցո Ռոսսոն նրան մի քանի անգամ խնդրել է մնալ թիմում, սակայն ներկայիս ստեղծագործական տնօրենը որոշել է չերկարաձգել պայմանագիրը:

Թեեւ խոսակցություններ կան, որ Ջոն Գալիանոն կարող է վերադառնալ Dior, ոմանք կարծում են, որ ավելի հավանական է, որ նա կգլխավորի Fendi-ն, որը ղեկավարում են Քիմ Ջոնսը եւ Սիլվիա Վենտուրինի Ֆենդին: Մինչ Ջոնսը գովեստի է արժանացել Dior Men-ում իր աշխատանքի համար, Fendi-ում նրա աշխատանքը հակասական գնահատականներ է ստացել, ինչը, հնարավոր է, բացել է դռները Գալիանոյի համար:

Chanel-ը նույնպես նոր ստեղծագործական տնօրեն է փնտրում, սակայն Գալիանոյին դժվար, թե դիտարկեն այդ պաշտոնում՝ անցյալում նրան  ուղղված հակասեմիտիզմական մեղադրանքների եւ նշանավոր հրեական ընտանիքի հետ կապերի պատճառով։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել