Փորձագետները ավիաընկերությունների ուղևորներին կոչ են անում թռիչքի ժամանակ սառույցի խորանարդիկներ չավելացնել իրենց ըմպելիքներին, քանի որ դա կարող է հանգեցնել վտանգավոր մանրէներով վարակվելուն:
«Սառույց մի դրեք ձեր խմիչքների մեջ», - զգուշացրել է բորտուղեկցորդուհին Reddit-ում՝ մանրամասնելով ոլորտի տհաճ գաղտնիքները: «Սառույցը դրվում է սկուտեղի մեջ, և սկուտեղները հաճախ չեն լվանում»։ «Ինքնաթիռի յուրաքանչյուր մակերևույթի ամեն օր հպվում են հարյուրավոր մարդիկ և դրանք հաճախ չի ախտահանվում», - շարունակել է բորտուղեկցորդուհին: «Մենք ընդհանրապես ձեռքերը լվանալու միջոց չունենք խմիչք մատուցելիս»։
Նույնիսկ եթե սառույցի սկուտեղը մաքուր է, դրա ներսում սառույցի խորանարդները կարող են կասկածելի լինել: Ավիաընկերությունների համար սառույցը, որը ձեռք է բերվում երրորդ կողմի մատակարարներից, ամենայն հավանականությամբ կասկածելի որակի է:
2017 թվականի ուսումնասիրության ժամանակ հետազոտողները վերցրել են 60 սառույցի խորանարդներ ինչպես կենցաղային, այնպես էլ արդյունաբերական միջավայրից և պարզել, որ դրանք պարունակում են բակտերիաների ավելի քան 50 տարբեր շտամներ, գրում է Travel + Leisure-ը:
«Սառույցի մեջ հայտնաբերված միկրոօրգանիզմների որոշակի տոկոսը հայտնի է մարդու պաթոգեններից, և դրանց առկայությունը վկայում է շրջակա միջավայրի աղտոտման մասին», - գրում են հետազոտողները:
Եթե ըմպելիքում սառույցի կարիք ունեք, մասնագետները խորհուրդ են տալիս պատվիրել գազավորված ըմպելիք կամ ալկոհոլ՝ մանրէները նվազեցնելու համար:
Այնուամենայնիվ, հետազոտողները համաձայն են, որ անվտանգ մնալու լավագույն միջոցը ձեր սեփական շշալցված ջուրը բերելն է:
Նույն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 11 խոշոր և 12 տարածաշրջանային ավիաընկերությունների թռիչքների ժամանակ խմելու ջուրը կարող է անվտանգ չլինել մարդկանց սպառման համար:
«Ուսումնասիրությունից իմ եզրակացությունն է՝ օդանավում սուրճ կամ թեյ չխմել», - ասում է հետազոտության հեղինակ և Նյու Յորքի Hunter քոլեջի Սննդի քաղաքականության կենտրոնի գործադիր տնօրեն Չարլզ Պլատկինը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ