Հայտնի է, որ հայ ճանաչված շոումեն եւ երգիչ Արամ MP3-ը «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Հայաստանը: Այս տարի մրցույթն անցկացվելու է Կոպենհագենում: Oikotimes.com կայքն Արամի հետ հարցազրույց է հրապարակել:
Զարմացա՞ծ էիք, երբ Ձեզ առաջարկեցին Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» մրցույթում:
Այդ իսկական անակնկալ էր ինձ համար, Ամանորյա անակնկալ: Մեծ պատասխանատվություն է, բայց ես պատրաստ եմ փորձել հաղթել եւ մրցույթը մեր երկիր բերել:
Արդեն գիտե՞ք, թե ինչ երգ եք ներկայացնելու մրցույթում: Արդյո՞ք այն անգլերեն է լինելու:
Ներկայում ինչպես իմ հայրենակից, այնպես էլ արտասահմանյան կոմպոզիտորները բազմաթիվ երգեր են գրում ինձ համար: Ես նույնպես ստեղծագործում եմ: AMPTV-ի հետ կընտրենք լավագույն տարբերակը: Չգիտեմ, արդյո՞ք այն միայն հայերեն կլինի, թե մի մասը՝ հայերեն, մի մասը՝ անգլերեն: Մի բան հաստատ գիտեմ. այն կորեերեն չի լինի:
Ամստերդամում նախանշված «Եվրատեսիլ»-ի համերգին մասնակցելո՞ւ եք:
Հույս ունեմ: Այդ մեծ համերգ է Դանիայում կայանալիք մրցույթից առաջ: Երբ իմ երգը պատրաստ լինի, անմիջապես կփորձեմ այն ներկայացնել Եվրոպայում: Բուն մրցույթում ինձ դժվար խնդիր է սպասվում: Չնայած շատ երկրներ հրաժարվել են մասնակցել մրցույթին, ամեն դեպքում, եզրափակչում 25 կամ 26 երկիր է ներկայանալու: Դժվար է լինելու:
Ի՞նչ եք կարծում, Հայաստանն ու Ադրբեջանն այս տարի միմյանց միավորներ կտա՞ն:
Չեմ կարծում: Բայց հույս ունեմ, որ մի օր աշխարհում խաղաղություն կհաստատվի, եւ բարությունը կկառավարի աշխարհը:
Մրցույթի ժամանակ լարվածությունը մեծ է: Եթե ինչ-որ մեկը վատ զգա, որպես Բժշկական ինստիտուտի շրջանավարտ, կկարողանա՞ք առաջին օգնություն ցուցաբերել:
Իհարկե: Ես առաջինը բժշկական օգնություն կցուցաբերեմ: Հուսով եմ՝ նա, ում կօգնեմ, գեղեցիկ կլինի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը