«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հռոմեական արձակուրդը կարող է մղձավանջ դառնալ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Իտալիա այցելողների համար

20:35, 21 օգոստոսի

Հռոմեական արձակուրդը կարող է մղձավանջ դառնալ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Իտալիա այցելող յուրաքանչյուրի համար: Սպասվում է, որ երկրի հայտնի ուղղությունները մեծ տոնին ընդառաջ կտեսնեն զբոսաշրջիկների այնպիսի հսկայական բազմություն, որ հատուկ միջոցներ են ձեռնարկվում զբոսաշրջիկներին վերահսկելու համար, հայտնում է CNN-ը։

Իտալիայի զբոսաշրջության նախարարությունը ասում է, որ 13 միլիոն իտալացիներ կշրջագայեն երկրով Ֆերագոստոյի առթիվ՝ հնագույն տոն, որն առաջին անգամ հաստատվել է Հռոմեական կայսրության հիմնադիր Օգոստոսի կողմից՝ աշխատողներին հանգիստ տրամադրելու եւ Սուրբ Կույս Մարիամի Վերափոխման կաթոլիկ տոնի համար:

Դրան գումարեք արտերկրից ժամանած միլիոնավոր զբոսաշրջիկներին, եւ քաոսը պատրաստ է: Արդյունքում հայտնի զբոսաշրջային ուղղությունները նոր կանոններ եւ տեխնոլոգիաներ են ներմուծում՝ փորձելով զսպել քաոսը:

Սարդինիա կղզուց մինչեւ Պուլիա, շատ հայտնի լողափեր մուտքն այժմ հասանելի է միայն մարդկանց թիվը վերահսկող հավելվածի միջոցով հատուկ ամրագրմամբ: Մինչդեռ, ըստ իտալական ԶԼՄ-ների, մոտ օրերս լողափերում կարգելվի պլաստիկի օգտագործումը, ծխելը, որոշ դեպքերում նույնիսկ սրբիչներն ու աթոռները։

Արգելել գիշերային լողալը

Սարդինիա կղզու որոշ լողափեր, որոնք այս ամառ ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են տեսել, արգելել են քարերի օգտագործումը ծովափնյա հովանոցները խարսխելու համար: Ըստ Սանտա Թերեզա դի Գալուրայի եւ Սանտ Անտիոկոյի համայնքների՝ յուրաքանչյուր ոք, ով չի պահպանի արգելքը, կտուգանվի 500 եվրոյով, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Սարդինիայում հյուսիս-արեւելյան Օլբիայի քաղաքապետն արգելել է նաեւ գիշերը լողալը, լողափնյա արշավը, խարույկները եւ, նույնիսկ, աթոռների և սրբիչների օգտագործումը գիշերը, որպեսզի փորձի զսպել ուշ գիշերային խրախճանքը:

Հռոմում, Ֆլորենցիայում եւ Վենետիկում ժամանակավոր լուսացույցներ են տեղադրվել՝ որպես ամբոխի վերահսկման միջոց հետիոտների ծանր երթեւեկության վայրերում, որպեսզի մարդիկ սելֆի չանեն եւ չարգելափակեն երթեւեկությունը:

Ամալֆիի ափին իշխանությունները կարգավորելու են տրանսպորտային միջոցների քանակը՝ օրվա զբաղված ժամերին զույգ եւ կենտ համարներով մեքենաների մուտքը որոշ փոքր փողոցներ փոփոխելով:

Հյուսիսային Իտալիայի Տրենտինո շրջանի որոշ լեռնային ուղղություններ օգտագործում են մոնիտորներ՝ զբոսաշրջային հոսքերը վերահսկելու համար եւ կփակեն չափազանց զբաղված երթուղիները, ասում է տարածաշրջանային կառավարությունը:

Իտալիան, ինչպես աշխարհի շատ վայրեր, պիկ սեզոնի ընթացքում բախվում է գերզբոսաշրջության հետ կապված խնդիրների, ինչը կարող է բացասաբար ազդել ինչպես հանրաճանաչ վայրերում ապրող մարդկանց կյանքի, այնպես էլ նրանց այցելողների հանգստի որակի վրա:

Սա հավանաբար այն չէ, ինչ նկատի է ունեցել կայսր Օգոստոսը, երբ հաստատել էր այս տոնը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search