Սննդաբան Լիլիթ Բասյանը Հայաստանում ամենապահանջված մասնագետներից է. մոտ 10 տարվա փորձ, համեղ ու բուժիչ բաղադրատոմսեր, որոնք ինքնավտահություն ու առողջություն են փոխանցել ու փոխանցում բազմաթիվ մարդկանց: Հենց Լիլիթի շնորհիվ Հայաստանում մեծ մասսայականություն ձեռք բերեց, այսպես կոչված, սեւ հացը, որը սննդաբանի խոսքով՝ ոչ թե նորաձեւ գույն է, այլ ակտիվացված ածխածնի արդյունք, որը նա ներմուծել է իր բրենդի՝ Black Coal-ի արտադրանքի մեջ: Լիլիթն, ի դեպ, նորություն ունի, բայց մինչ դրան անդրադառնալը վերհիշենք սննդաբանի անցած ուղին ու ձեռքբերումները:
10 տարվա սննդաբան Լիլիթ Բասյանը ինքնուրույն է ստեղծել սեփական տեխնոլոգիաներն ու բաղադրատոմսերը:
«Ինքս էլ նիհարել եմ ու գիտեի, թե որքան դժվար է լինում այդ փուլը. ընթացքում ինքս էի ինձ համար տարբեր ուտեստներ պատրաստում, նաեւ հացն էի ինքնուրույն թխում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում հիշում է նա:

Այնուհետեւ Լիլիթի մոտ միտք է առաջացել՝ ինչո՞ւ սեփական փորձով չկիսվել բոլոր նրանց հետ, ովքեր ոչ միայն ցանկանում են ձեռք բերել իրենց համար երանելի մարմինը, այլեւ դրա հետ մեկտեղ լինել առողջ ու առույգ:
«Միտք առաջացավ, որ այն, ինչ ինձ համար եմ թխում, կարելի է վերածել արտադրանքի, որպեսզի մյուսներն էլ համարձակորեն հաց կիրառեն եւ չվախենան գիրանալուց»:
Այդպես ծնվեց Black Coal-ը՝ բրենդ, որի մեջ Լիլիթը դրել է իր սիրտն ու հոգին:
Սկզբում նպատակ ունեի մտնել հայաստանյան շուկա, հիմա կարեւոր է նաեւ այն, որ հայկական հոգով ու սրտով արտադրանքն իր տեղը գտնի համաշխարհային շուկայում եւս»:
Լիլիթի խոսքով՝ սկզբում դժվար էր, երբ շատերը փորձում էին կրկնօրինակել իր արտադրանքը. «Դա մինչ այսօր անում են, բայց մարդկանց վստհությունն ամենամեծ հաղթանակն եմ համարում, քանի որ դա վկայում է իմ աշխատանքի գնահատանքի մասին»,-ասում է նա:
Լիլիթն իր մեծագույն ձեռքբերումը համարում է այն, որ իր արտադրանքով կարողացել է փոխել բազմաթիվ կյանքեր.
«Ինձ համար, իսկապես, մեծագույն ձեռքբերում է այն, որ մինչ օրս ամեն օր տարբեր մարդկանցից շնորհակալական խոսքեր եմ ստանում այն մասին, թե որքան են հավանում իմ արտադրանքը, որ այն օգնել է իրենց ազատվել մարսողական տարբեր խնդիրներից, որ կարգավորել է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, դա ինձ համար ամենակարեւոր արձագանքն է, որը ոգեշնչում է ստեղծել ավելին»:
Իսկ ոգեշնչումը երկար սպասեցնել չի տալիս. ինչպես տարիներ առաջ Լիլիթը ցնցեց հայկական շուկան ակտիվացված ածխածնի հիմքով պատրաստված իր հացերով, խմորեղենով ու լավաշով, այսօր նա ընդլայնում է իր տեսականին՝ կրկին շեշտը դնելով բնական հումքի վրա, որը ոչ միայն նպաստում է քաշի կարգավորմանը, այլեւ առողջության բարելավմանը: Երբեւէ մտածե՞լ եք, որ կարելի է ուտել լավաշ ու կարգավորել արյան ճնշումը: Լիլիթ Բասյանը մշակել է այդպիսի բաղադրություն՝ հիմնվելով բնությունից ստացված միջոցների վրա:
«Black Coal-ի նոր արտադրանքն ամբողջությամբ բնական հումքից է՝ այն ամենից, ինչ ստանում ենք բնությունից՝ օգտակար խոտաբույսեր, որոնք մաքրում են աղիները, բարելավում աղեստամոքսային համակարգը: Մեր նպատակն է, որ մարդիկ սնվելով ստանան օգտակար միկրո եւ մակրո էլեմենտներ: Շատ մարդիկ ունեն ճնշման տատանումներ, շաքարային դիաբետ, եւ հիմա մենք նոր հաց ենք ստեղծում, որը եւս կնպաստի արյան մեջ շաքարի եւ արյան ճնշման նվազմանը»,-նշում է նա:
Լիլիթը շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած սկզբունքին՝ փորձելով ստեղծել մաքսիմալ բնական արտադրանք, որպեսզի մարդիկ չընդունեն դեղամիջոցներ, այլ բնական միջոցներով, ինչպես դարեր շարունակ, կարողանան բուժվել. «Ես այսօր շրջում եմ ամբողջ Հայաստանով, հավաքում եմ խոտաբույսեր, ինքս եմ դրանք չորացնում, որպեսզի ընդլայնենք մեր արտադրանքը՝ հացաբուլկեղենի տեսքով: Նաեւ նոր լավաշ ենք ստեղծում, ուրցով եւ նանայով, որը չի ենթարկվում հատուկ ջերմային մշակման, այսինքն պատրաստվում է հատուկ տեխնոլոգիական միջոցով, որը ես ստեղծել եմ կես տարվա ընթացքում: Այն կիրառելուց հետո մարդը կարող է նվազեցնել արյան ճնշումը, այսինքն՝ բարձր ճնշման դեպքում, այն կարող եք կարգավորել պարզապես լավաշ ուտելով»:
Լիլիթը հավելեց՝ Black Coal-ի նոր արտադրանքը վաճառքում կլինի սեպտեմբերից:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի
