«Միսս Տիեզերք» մրցույթում այս տարի Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել ազգությամբ ռուս Իրինա Զախարովան: «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթն անցկացվել է Մոսկվայում: Այս տարի մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլիա Պավլիկովան: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Հայաստանի համար կարեւոր հարթակ ծառայող այս մրցույթում Հայաստանը պետք է ներկայացնի ոչ հայ գեղեցկուհի: Այս հարցերի պատասխանը հուզում ու մտահոգում է «Միսս Աշխարհ» եւ «Միսս Տիեզերք» մրցույթներում նախորդ տարիների հայ մասնակիցներին եւ ոլորտով հետաքրքրված այլ հայուհիների, որոնք պնդում են, որ, նույնիսկ, չեն իմացել մրցույթի անցկացման մասին:
Մեծամասշտաբ հարթակում Հայաստանը պետք է ներկայացնի հայուհի՝ ցուցադրելով հայ աղջկա կերպարն ու բարձրաձայնելով Հայաստանի համար կարեւոր խնդիրները: Մեր երկիրը միջազգային հարթակներում օտարազգիների կարիք չունի, ասում են «Միսս Տիեզերք Արմենիա» եւ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների նախկին տիտղոսակիրները:
Միրնա Բզդիգյան. «Եթե թողնենք, որ այլ երկրի ներկայացուցիչներ մեզ ներկայացնեն, մենք որպես ազգ կկորչենք, կկորցնենք մեր ինքնությունն ու մեր պատմությունը»
2022 թ-ին «Միսս Աշխարհ»-ում Հայաստանը ներկայացրած Միրնա Բզդիգյանը նշում է՝ հայ մասնակիցը պետք է լինի հայոց լեզվի եւ հայ մշակույթի կրող:
«Կարծում եմ, որ ցանկացած համաշխարհային հարթակում Հայաստանը պետք է ներկայացնի հայ մասնակից, այսինքն՝ եթե մեր երկիրն է ներկայացնում, պետք է լինի ազգությամբ հայ, իմանա մեր լեզուն, մեր մշակույթը, մեծացած լինի այս մշակույթի մեջ եւ իր մասակցությամբ ծառայի Հայաստանին: Իսկ տվյալ մասնակցի կապը Հայաստանի հետ շատ աղոտ է՝ արդյոք ունի՞ հայկական անձնագիր, Հայաստանի հետ կապված պատմություն… դրա համար ենք մենք այս ամենի դեմ պայքարում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում հավելեց Միրնան: Նրա խոսքով՝ իր համար խնդիրն աղջկա ազգությունը չէ, այլ այն, որ «Հայաստանը պետք է հայ ներկայացնի»:
«Մենք նաեւ Մշակույթի նախարարության հետ ենք կապ հաստատել, իրենց տեղյակ ենք պահում, որովհետեւ կարծում ենք՝ սա մեզ համար մեծ խնդիր է: Այս մրցույթը ֆանտաստիկ հարթակ է, որպեսզի խոսենք այն մասին, ինչը մեզ հուզում է՝ կլինի Հայաստանի, թե Արցախի խնդիրը: Եթե թողնենք, որ այս ամեն ինչը մեզ հետ կատարվի՝ որ այլ երկրի ներկայացուցիչներ մեզ ներկայացնեն, մենք որպես ազգ կկորչենք, կկորցնենք մեր ինքնությունն ու մեր պատմությունը. սա կատաստրոֆիկ սխալ է»:
Դայանա Դավթյան. «Խայտառակություն է, որ հայ աղջկա կերպարը պետք է ներկայացնի ռուսը»

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը խայտառակություն է որակում այն, որ հայ աղջկա կերպարը պետք է ներկայացնի այլ ազգի աղջիկ:
«Այս տարի անհասկանալի կերպով «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի լիցենզիան ձեռք է բերել Յուլիա Պավլիկովան, ինչը էական չէ, քանի որ մրցույթի ազգային տնօրենը կարող է լինել այլ ազգի ներկայացուցիչ, բայց նա մրցույթ է կազմակերպում Մոսկվայում, հաղթող է ճանաչվում ազգությամբ ռուս աղջիկ, որի հետ, ինչպես պարզել ենք սոցկայքերից, նա դեռ 2022-ից է մտերիմ: «Միսս Տիեզերքն» այնքան մեծ հարթակ է, որ այնտեղ չպետք է Հայաստանը ներկայացնի ոչ հայ մասնակից:
Խայտառակություն է, որ հայ աղջկա կերպարը պետք է ներկայացնի ռուսը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա:
Լիանա Ոսկերչյան. «Ինձ համար անընդունելի է այլ ազգի ներկայացուցչի ընտրությունը այս մրցույթում, որովհետեւ նա չի կարող խորապես խոսել մեր խնդիրներից»

Լիանա Ոսկերչյանը զարմանալի է համարում այն փաստը, որ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթն անցկացվում է Հայաստանից դուրս. «Սա ոչ մի տրամաբանական բացատրություն չի կարող ունենալ»,-ասում է «Միսս Աշխարհ Արմենիա 2019» տիտղոսակիրը:
«Բացի այդ, այս մրցույթը կայացել է շատ հանկարծակի ու անսպասելի, ոչ մի կերպ հայ աղջիկները տեղեկություն չեն ունեցել, որ նման մրցույթ կա, որ կարողանային մասնակցել: Երբ ես մասնակցում էի մրցույթին, հիշում եմ, որ այն ժամանակվա տնօրեն Գոհար Հարությունյանը մեզ ներկայացրել էր, որ կան չափանիշներ, որոնց համաձայն երկիրը ներկայացնող գեղեցկուհին պետք է լինի տվյալ երկրի քաղաքացի, կամ առնվազն 6 ամիս տվյալ երկիրը պետք է եղած լինի նրա կեցության վայրը: Ինձ համար նաեւ անընդունելի է այլ ազգի ներկայացուցչի ընտրությունը այս մրցույթում, որովհետեւ նա չի կարող խորապես խոսել մեր խնդիրներից:
Լիանան հավելում է՝ չգիտի՝ որքանով է հնարավոր այս որոշման չեղարկումը, բայց հուսով է՝ գոնե հնարավոր կլինի անցկացրած մրցույթի շրջանակում ընտրել հայ աղջկա, կամ հայաստանյան մրցույթի նախորդ տարիների մասնակիցներից մեկին, «քանի որ մրցույթին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել: Իսկ եթե այս տարվա որոշումը հնարավոր չէ չեղարկել, գոնե մյուս տարիներին կարողանանք խուսափել նման իրավիճակներից»,-ասում է Լիանան:
Հավելենք, որ «Միսս Տիեզերք» մրցույթն այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 16-ին՝ Մեխիկոյում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 21 հոկտեմբերի
20 տարվա ամուսնությունը սո՞ւտ էր․ Ամուսնու մահից հետո նրա այրին բացահայտել է նրա երկակի կյանքը և որոշել վրեժ լուծել նրա սիրուհուց22:22, 21 հոկտեմբերի
«Աստված ինձ անհավանական բան ցույց տվեց». Մանուկ հասակում Հիսուսին պատկերած նկարչուհին բացահայտում է իր անհետացման առեղծվածը21:21, 21 հոկտեմբերի
Նյու Յորքի ամենամիստիկ թաղամասը․ նախկին մեկուսարաններ և ուրվականներով լի առանձնատներ20:31, 21 հոկտեմբերի
«Նորաձևությունը կարող է լինել Հայաստանը աշխարհին ներկայացնելու միջոց». Ստելլա Մանֆերդինի՝ Harper's Bazaar Italia-ի և ELLE Italia-ի խմբագիր19:28, 21 հոկտեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ գյուղը» վերածվել է Դիսնեյլենդի. զբոսաշրջիկները պիկնիկ են անում ուրիշների այգիներում և առանց թույլտվության մտնում տներ16:32, 21 հոկտեմբերի
Մերկ կորսետները գրավել են կարմիր գորգը. Աստղերից ով է մերկությունը վերածել արվեստի, և ո՞վ է չափն անցել15:28, 21 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան պատերազմ է հայտարարել Նյու Յորքին՝ Վինի-Թուխի պատճառով14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից13:22, 21 հոկտեմբերի
Միլիարդատեր Սեմ Ալտմանի քույրը մեղադրել է նրան բռնաբարության մեջ. դատարանը մերժել է հայցը12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով12:33, 21 հոկտեմբերի
Դուեյն Ջոնսոնը անճանաչելի է նոր ֆիլմի նկարահանման հրապարակում