Կյանքի մեծագույն վերելքների, ամենացավոտ վայրէջքի ու անկոտրուն հոգու, ուժի ու կամքի մասին է Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը՝ առաջին հայկական սպորտային դրաման, որի պրեմիերան կայացավ սեպտեմբերի 12-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ֆիլմը անվանի հայ ծանրորդ, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի եւ սպորտային կարիերայի էկրանավրումն է։
Կարմիր գորգին ֆիլմի գլխավոր դերակատարներն են, որոնք մինչ հայտնի հյուրերին դիմավորելը, լրագրողների հետ կիսվեցին պատասխանատու ու կարեւոր աշխատանքի մասին:
Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմեր նախկինում եւս ցանկացել են նկարահանել, սակայն մարզիկն առաջարկները մերժել է. նրա խոսքով՝ Աննայի ֆիլմը գրավել է լրջությամբ:
Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լեւոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անահիտ Քոչարյանը եւ այլ ճանաչված դերասաններ:
Ռեժիսոր, սցենարիստ եւ գլխավոր դերակատար Աննա Մաքսիմը նշում է՝ դերակատարների ընտրությունը պայմանավորված չի եղել միայն նրանց հայտնիությամբ. սա, պարզապես, մի պատմություն էր, որտեղ ցանկալի էր, որ ըդգրկված լինեին լավագույնները:
Սոս Ջանիբեկյանը, որը ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհու ամուսնուն, ասում է՝ նախագիծն իրեն գրավել է կարեւոր ասելիքով ու իրականությանը մոտ լինելով:
Արտաշես Ալեքսանյանին բաժին է ընկել ամենապատասխանատու դերերից մեկը: Նրա հերոսը՝ մարզիչ Արտաշես Ներսիսյանը, Նազիկին ուժ ու ինքնավստահություն էր տալիս ամենածանր ու դժվար պահերին:
«Մեդալի հակառակ կողմը» ցույց է տալիս հաղթանակի դժվար ճանապարհը. այն սկսվում ու ավարտվում է հաղթանակով՝ հանդիսատեսի մոտ առաջացնելով հուզմունքի, ոգեւորության ու հպարտության էմոցիաներ:
Ֆիլմի պրեմիերայի մանրամասները, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին